Լրահոս
Օրվա լրահոսը

Շարմազանովին. «Մեր խնդիրը տեղամասերում ոչ-ի քվեները պահելը չէ»

Նոյեմբեր 15,2015 22:51

Ազգային ժողովի փոխխոսնակ, հանրաքվեի ՀՀԿ-ի նախընտրական շտաբի անդամ Էդուարդ Շարմազանովը «168 ժամ» թերթին տված հարցազրույցում «ոչ»-ի ճակատում գտնվող ընդդիմադիրներին հեգնել էր, որ եթե ամեն ընտրատարածքում չունես 2 վստահված անձ, ինչպե՞ս ես հավակնում, որ «ոչ» լինի. «Եթե քո վստահված անձը քեզ չի վստահում, ինչպես ասում են` կարող է ծախվել, ինչը, ի դեպ, շատ վիրավորական է, այդքան մարդուն համարում են պոտենցիալ կոռումպացված, ուրեմն դու քամի ես, քո ասածը մի բաժակ ջրում փոթորիկ է»:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում «Նոր Հայաստան» ոչ-ի շտաբի անդամ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն ասաց, որ իրենց ճակատը չի էլ ուզում տեղամասերում վստահված անձանց խնդիր լուծել. «Մեր խնդիրը տեղամասերում ոչ-ի քվեները պահելը չէ: Մեր խնդիրն է դեկտեմբերի 1-ից սկսել անհնազանդություն եւ ոչ միայն չգնալ այդ հանրաքվեին, այլեւ իշխանափոխության հասնել: Մենք մաքսիմում նշաձող ենք դրել, իսկ այն, որ պետք է գնան, ընտրատեղամասերում պահեն՝ դա իշխանության ծրագրերից է, որը մեզ չի վերաբերում»:

Ըստ Պետրոս Մակեյանի, իշխանությունն իր ծրագիրն իրականացնելու համար պետք է տարբեր ձեւերով փորձի հասնել իր նպատակին. «Ժառանգությունը», որը մտնում է «Նոր Հայաստանի» մեջ, իրենք էլ շահագրգռված չեն ընտրատեղամասերում քվեներ պահելով: Իրենք էլ կոչ են անում, որ հրապարակ դուրս գան մարդիկ եւ դեկտեմբերի 1-ից մասնակցեն անհնազանդության»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30