Փարիզում կատարված ահաբեկչության վերաբերյալ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը Aravot.am-ի լրագրողի հետ զրույցում նշեց, որ մեծ դեր խաղաց այն հանգամանքը, երբ հարյուրավոր, հազարավոր մարդիկ ներխուժեցին Եվրոպա եւ եվրոպացիները շատ անփութորեն մոտեցան այդ հարցին:
«Ֆրանսիային ի՞նչ պատճառաբանություն եղավ. ծայրահեղականները ասացին՝ որովհետեւ դուք սկսել եք ռմբակոծել մեր «Իսլամական պետության» շարքերը, մինչդեռ ֆրանսիացիները մի երկու աննշան թռիչք են կատարել: Այստեղից հարց է ծագում, որ եթե Ռուսաստանը, որն ավելի ակտիվ կերպով է իրագործում ռազմական գործողություն ինչպիսի՞ն կլինի Ռուսաստանում իրավիճակը»,-ասաց պարոն Նավասարդյանը:
Նրա կարծիքով՝ Ռուսաստանում իսկապես վտանգ կա. «Եգիպտոսում առաջին դեպքը եղավ, արդյոք նման դեպքեր կլինեն շարունակական բնույթ, թե՝ ոչ, բայց որ «Իսլամական պետությունը» ջիհադ է հայտարարել՝ «սրբազան պատերազմ», այդ թվում եւ Ռուսաստանին եւ նկատի ունենալով Ռուսաստանում մեծաթիվ իսլամական էթնոսին, սա բավական լուրջ հարց է»,-նշում է մասնագետը:
Արման Նավասարդյանը նշեց, որ նախ պետք է հասկանալ՝ ի՞նչ է կատարվում, որտեղի՞ց է եկել եւ ո՞ւր է գնում «Իսլամական պետությունը»: Նրա խոսքերով, սա ահաբեկչական ամենավտանգավոր ձեւն է, որ այսօր դարձել է տրանսնացիոնալ երեւույթ: «Այն, ինչ մնաց Հուսեինից՝ դասական լավ կազմակերպված ռազմական ուժը, որտեղ հիմնական կրթությունը ստացել էին Խորհրդային միությունում՝ լրացվեցին այս շարժման մասերը»,-ասաց պարոն Նավասարդյանը՝ հավելելով, որ նրանք այնպիսի մարդիկ չեն, որ առաջին անգամ են զենք բռնել կամ սովորել կրակել, այլ այն մարդիկ են, ովքեր անցել են ռազմական պատրաստություն՝ տակտիկական, ստրատեգիական, մարտավարական առումով:
Կարդացեք նաև
«Նրանց կազմում կարելի է գտնել լավագույն ինժեներական կադրեր, սակրավորների հոյակապ դպրոց անցած կադրեր, կան լավ հրետանավորներ, տանկիստներ: Նրանց մեջ կան բարձր զինվորական փորձ ունեցող մարդիկ, որոնք ամեն վայրկյան կարող են ընդարձակել իրենց գործողությամբ եւ գործելակերպի շրջանակները»,- հավելեց մասնագետը:
Արման Նավասարդյանը «Իսլամական պետությունն» ամենաուժեղն է համարում, որը, ըստ նրա, բացի ռազմական ներուժից ունի եւ շատ լավ կազմակերպված տնտեսական համակարգ՝ նրանք օրական մինչեւ 3 միլիոն դոլարի նավթ են վաճառում, գինը իջեցնելով 20-25 դոլար. «Ընդ որում, վաճառում են Թուրքիային, որն արտահանում է դուրս՝ նույն Ուկրաինային, անգամ՝ Բելառուսին: Նաեւ նրանց մոտ լավ դրված է արվեստի առարկաների վաճառքը, գերիների փրկագները»:
Գաղափարախոսական խնդիրը վերլուծելիս՝ պարոն Նավասարդյանը շեշտեց, որ նրանք կարողանում են մարդկանց վրա ազդել այնպիսի մեթոդներով, որոնց հետեւում կանգնած են ժամանակակից փորձագետներ, մասնագետներ: «Նրանք ոչ թե քարոզում են, այլ քարոզի մեջ ներգրավում են մարդկանց, նրանց հետ մտնում են երկխոսության մեջ՝ համոզում են: Էլ չեմ ասում, թե ի՞նչ ճկունությամբ են օգտագործում ինտերնետ ցանցը, որ աշխարհի տարբեր կետեր կարողանում են տարածել իրենց գաղափարախոսությունները: Ունեն նիցշեականության՝ «սուպերմենների», գերմարդու գաղափարախոսությունը, այսինքն` մարդիկ տանը նստած՝ մասնավորապես երիտասարդները, խանդավառվում, ոգևորում են, թե ինչպես կարող են 7 տարեկան երեխայի վիզ կտրել, իսկ նա չի կարողանում հերոսանալ, այսինքն` հերոսացնում են բացասական երեւույթը: Առաջանում է էլիտար մի խումբ, որ ձգտում է դեպի իրենց»,-ասաց Արման Նավասարդյանը:
Մասնագետի խոսքերով ահաբեկիչները իրենց պետության ներսում, եթե կարելի է դա պետություն համարել, պահպանում են հետաքրքիր օրենքներ՝ կոռուպցիայի դեմ, կարգապահություն են սերմանում, գրավիչ բաներ, որ կարողանում են ազդել մարդկանց հոգեբանության վրա:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Երկու օր առաջ Փարիզում տեղի ունեցած ահաւոր դէպքերի հեղինակն է ISIL կոչուած, սիւննիթ ճիհատիստական կազմակերպութիւնը:
Արեւմուտքը պատասխանատու է այդ բարբարոս կազմակերպութեան այժմու գոյութեան եւ կարողութիւններին:
Ոչ, չեմ խօսում դաւարդական ինչ-որ վարկաների մասին, ըստ որոնց Արեւմտեան պետութիւնները դիտումնաւոր կերպով, եւ գալիքը գիտնալով, ստեղծած ըլլան այդ հրէշը: Այդպիսի վարկածներ – եւ դեռ աւելի ծանրերը – թողում եմ պատկան մասնագէտների:
Ինչ որ այստեղ ասում եմ, այն պարզ ու անհերքելի իրողութիւնն է թէ՝ Սուրիոյ Պաշար-Ել-Ասատի վարչակարգը տապալելու իրենց մտասեւեռման մէջ, Արեւմտեան պետութիւնները քաջալերեցին եւ զինեցին անոր հակառակող ուժեր, որոնցից ծնունդ առաւ ISIL-ը: Որ րկու օր առաջ մասսայան ջարդերի ձեռնարկեց Փարիզում:
Նաեւ, մէկ տարիէ ի վեր Արեւմտեան պետութիւնները պատերազմ են հռչակած ISIL-ի դէմ: Հակառակ անոր, երկու օր առաջ, այդ կազմակերպութիւնը կարողութիւնը ունեցաւ կատարելու այդ ջարդը, Փարիզում:
Այս ամէնի մէջ, Ռուսաստանն է լինելու փրկիչը: Որովհետեւ ան միակ պետութիւնն է որ, մի ամիսէ ի վեր, անխնայ եւ ազդու կերպով, իսկապէս հարվածում է ISIL-ին: