Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արման Նավասարդյան. «Միակ ճիշտ որոշումը Պուտինի քաղաքականությունն է, իր բոլոր վտանգավոր կողմերով»

Նոյեմբեր 15,2015 21:50

«Այստեղ միակ ճիշտ որոշումը Պուտինի քաղաքականությունն է, իր բոլոր վտանգավոր կողմերով հանդերձ. որին պետք է միանան առաջին հերթին ամերիկացիները, եւ Իրանն այս հարցով ու կարողանան ընդհանուր հայտարարի գալ, այդ դեպքում հնարավոր կլինի կանխել 21-րդ դարի ժանտախտը, իսկ եթե ոչ՝ մեզ եւ ամբողջ աշխարհին սպասվում են տխուր-տխուր իրադարձություններ»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպես ասաց ռուս-հայկական համալսարանի համաշխարհային քաղաքականության եւ միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

Նրա խոսքերով` այսօրվա դրությամբ Մերձավոր Արեւելքում 4 պետություն գոյություն չունի՝ Իսրայելը, Եմենը, Լիբիան, Իրաքը, թիրախ է դառնում այնտեղ Լիբանանը: «Եթե սողոսկումը դեպի արեւմուտք չկանգնեցվի՝ կլինի այն, ինչ եղավ Փարիզում: Սա այն տարբերակը չէ, որ խաղաղ ճանապարհով, խաղաղ դիվանագիտությամբ կարգավորել. այստեղ բոլորովին այլ կանոններ են գործում՝ մեկի վիզը կտրել, մարդուն տանկի տակ դնել, այնպիսի մեթոդներ, որ ուզում են մարդկությանը վախեցնել՝ տարածելու համար իրենց ազդեցությունը, իրենց գաղափարախոսությունը: Մի խոսքով՝ մենք ապրում ենք շատ լարված իրավիճակում եւ այս բոլորը կարող է բերել աշխարհի քարտեզի վերաձեւավորմանը՝ ժամանակ առ ժամանակ աշխարհում տրավմաներ լինում են»,-ասաց պարոն Նավասարդյանը:

Ըստ նրա, եթե զարգանա այդ շարժումը, եթե զավթողականությունը ներառի ասենք՝ Թուրքիայում (չնայած հիմա թուրքերը սկսում են հասկանալ, որ իրենց ծնած հրեշն իրենց դեմ է սկսել գործել.- Ա.Ն), եւ փորձեն ինչ- որ բաներ անել, որի վերաբերյալ պարոն Նավասարդյանը նշեց, որ գնացքը գնացել է գոնե Թուրքիայի համար, քանի որ նրանք Թուրքիան համարում են իրենց ռազմավարական հետաքրքրությունների տարածք: «էլ չեմ ասում Ադրբեջանի մասին՝ ասում են՝ ձեր նավթը մերն է, եւ եթե այնտեղ արմատական ուժերը գերակշռեն, դա լուրջ վտանգ կարող է հանդիսանալ Հայաստանի համար՝ նկատի ունեմ նաեւ Հյուսիսային Կովկասի առկայությունը, որտեղ կոնսերվացված են ծայրահեղական շարժումները»,-նշեց Արման Նավասարդյանը:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    . «Իսլամական Պետութիւն» ճիհադիստական կազմակերպութիւնը սիւննիթ է:

    . Թուրքերը սիւննիթ են:

    . «Իսլամական Պետութեան» ծրագրած Խալիֆայութիւնը ուղղակիօրէն համապատասխանում է Օսմանեան Կայսրութեան:

    . Թուրքիոյ Պետութիւնը, 14 տարիներէ ի վեր, բացայայտօրէն, ինքզինք նկատում եւ ներկայացնում է որպէս Օսմանեան Թուրքիոյ ժառանգորդը, որ վերահաստատելու է Օսմանեան փառքը:

    . Փոխանակ հարուածելու «Իսլամական Պետութեան», Թուրքիան հարուածում է Քիւրտերին, որոնք կռվում են «Իսլամական Պետութեան» դէմ:

    Այս ամէմը առարկայական տուեալներ են,
    կացութիւնը պարզ է,
    եւ յաւելեալ բացատրութեան կարիքը չկայ:

    Եթէ Արեւմուտքը իրապէս ուզում է յաղթել խնդրոյ առարկայ սիւննիթ բարբարոսներին,
    ապա անոր միակ յոյսը, միակ փրկութիւնը՝ Պուտինն է:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30