Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ֆեյսբուքի Զորիկը

Նոյեմբեր 15,2015 20:06

Զորիկ Գալստյանին Ֆեյսբուքի շնորհիվ հազարավոր մարդիկ էին ճանաչում, ու ճանաչողները շատ սիրում ու գնահատում էին նրա սուր խոսքը, համով-հոտով հումորը, մշտապես կոռեկտ քննադատությունները, սրամիտ համեմատությունները, կտրուկ, բայց երբեք՝ չար, սարկազմը, եւ իհարկե՝ անկրկնելի լուսանկարները… Զորիկի շնորհիվ, նրա աչքերով բացահայտում էինք Հայաստանը, մեր չքնաղ երկրի գեղեցկությունը: Զորիկի ստատուսներն ու մեկնաբանությունները՝ ցանկացած թեմայի վերաբերյալ, շատ հասուն էին, շատ փաստարկված, միշտ տեղին: Թեեւ քչերը գիտեին, թե որտե՞ղ է աշխատում, ի՞նչ մասնագիտություն ունի, բայց որպես լուսանկարիչ նա հայտնի էր բոլորին: Հանրահավաքներից, տարբեր հասարակական-մշակութային միջոցառումներից նրա արած դիմանկարները շատ խոսուն էին, զուր չէ, որ շատերը, ում նա լուսանկարել էր, համարում էին, որ իրենց լավագույն լուսանկարը Զորիկի հեղինակածն էր: Նրա տեղը դատարկ կմնա Ֆեյսբուքում, սակայն նրան անձամբ ճանաչողների, առավել եւս՝ հարազատների եւ մտերիմների վիշտն անամոքելի է:

Դեռ վաղուց Զորիկին առաջարկել էի հարցազրույց անել հետը, իրեն հատուկ համեստությամբ մերժել էր, բայց այնպես, որ մերժումը վատ չընկալեմ:

«- Ի դեպ, վաղուց մտածում եմ՝ խառը թեմաներով հարցազրույց վերցնել Ձեզնից, սկզբունքորեն դեմ չե՞ք լինի:

-Տիգրան Սարգսյանի պես պատասխանեմ – դեմ չեմ , բայց …

-Բայց ի՞նչ՝ հնարավոր չի՞՞՞՞ :ՃՃՃՃՃՃ

-Եսիմ , էն օրը մի թերթից էլ էին էդ հարցը տվել, ասի առայժմ թող մնա ;-Ճ

-Դե որ ասում եք՝ թող մնա :ՃՃՃ»…

 

Մնաց ու մնաց…

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Anna says:

    Ֆեյսբուքյան Բաբելոնում ում ասես, ինչի ասես չես հանդիպի: Անտաղանդ “հայտնիների”, որոնց նկարները պատեհ-անպատեհ, իրենց մասին հիշացնելու մոլուցքով հայտնվում են Բլոգնյուսում, մեծամիտ իրենց իբրև համարող քաղաքաբնակների, պնկալեզների, վայ-քաղաքագետների, երբեմնի պոետուհիների, տարբեր կարգի վայրահաչողների և իհարկե , փառք աստծո, մարդկանց: Մարդիկ, ովքեր ծարավի են մաքրության, բնականին, ովքեր դեռ փնտրում են: ԶՈՐԻԿԸ զարմանալի երևույթ էր ֆեյսբուքում.: Դեպի նա ձգվեցին մարդիկ: Ինքն իրենով իմաստ հաղորդեց հայկական ֆեյսբուքին, մաքրագործեց, ստիպեց դիմացիներին դառնալ լավը, տեսնել լավը: Ու գնաց…Ու տեղը թափուր է…Մարդիկ երեկվանից փնտրում են իրեն, չգտնելով դնում նրա նկարները, նրա խոսքերը, կատակները: …խառնվեց այն հողին, որն իրեն սնել է:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30