Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզվել է, որ  ահաբեկիչներից երկուսը Ֆրանսիայի քաղաքացիություն են ունեցել

Նոյեմբեր 15,2015 19:25

Յոթ ահաբեկիչներից երկուսը, որ մահացել են Փարիզում ահաբեկչություն իրականացնելիս, Բրյուսելում ապրող Ֆրանսիայի քաղաքացիներ են: Գրում է rbc.ru-ն՝ նշելով, որ այդ մասին բելգիացի պաշտոնյան հայտնել է Associated Press-ին՝ անանուն մնալու պայմանով:

Աղբյուրի խոսքով՝ ֆրանսիացիներից մեկն ապրել է  Մոլենբեկ-Սեն-Սան համայնքում: Նախօրեին De Standaard թերթը հայտնել էր  այդ շրջանում ոստիկանական հետախուզության մասին, որի արդյունքում ձերբակալվել էր հինգ մարդ: «Ասոշիեյթիդ պրեսի» զրուցակիցը հայտնել է յոթ ձերբակալվածի մասին:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ֆրանսիական ոստիկանությունը գտել է ահաբեկիչների մեքենան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30