Ռեյկյավիկում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության երրորդ տուրում Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականներն այսօր հանդիպում են, համապատասխանաբար, Նորվեգիայի եւ Թուրքիայի հետ: Մրցակից թիմերի մարզիչներն արդեն հայտարարել են, թե ովքեր են հանդես գալու այդ մրցամարտերում:
Տղամարդկանց զույգերն են. Մագնուս Կարլսեն եւ Լեւոն Արոնյան, Ջոն Լյուդվիգ Համմեր եւ Գաբրիել Սարգսյան, Այան Տարի եւ Սերգեյ Մովսիսյան, Ֆրոդ Ուրկեդալ եւ Հրանտ Մելքումյան:
Կանանց պայքարում խաղում են. Եկատերինա Աթալիկ-Էլինա Դանիելյան, Բեթուլ Քեմրե Յիլդիզ-Լիլիթ Մկրտչյան, Քուբրա Օզթուրք-Լիլիթ Գալոյան, Զեհրա Թոփել-Մարիա Կուրսովա:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Oskar-ի