«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանն Aravot.am-ի լրագրողի հետ զրույցում Ֆրանսիայում կատարված ահաբեկչության վերաբերյալ ասաց, թե ակնհայտ է, որ այսօր հակամարտությունները, որոնք առավելապես գնում են Միջին արեւելքում, տեղափոխվում են Եվրոպայի սիրտը, եւ սա դրա լուռ դրսեւորումներից է:
«Քանի որ Միջին արեւելքը եվրոպացիներին եւ արեւմուտքին է զգում պատասխանատու՝ այն, ինչ տեղի է ունենում իրենց մոտ՝ պայքարը տեղափոխելու են Եվրոպա եւ, ցավոք սրտի, բավականին վատ օրեր են սպասվում Եվրոպային այդ առումով, քանի որ ահաբեկչության դեմ պայքարը գրեթե անհնար է՝ հատկապես, որ ինքնասպան ահաբեկիչներ են»,-նշեց պարոն Պապյանը:
Ըստ նրա կանխատեսումների, ահաբեկչությունը շարունակական բնույթ կկրի. «Այդ միտումը նկատելի է՝ նաեւ այն, որ այդ գործընթացը բավականին բարձր պրոֆեսիոնալ մակարդակի վրա է կատարվել, որովհետեւ ուրիշ բան է մի մեկուսի դեպքը, այլ բան են բազմաթիվ կոորդինացված միաժամանակ հարձակումները»:
Արա Պապյանը շեշտեց, որ իսլամիստների մեջ կան բավականին պրոֆեսիոնալներ՝ լինի նախկին Սադամ Հուսեյնի կամ Քադաֆիի բանակից մնացածներ, որ այդ մարդիկ տարիների ընթացքում փորձ են ձեռք բերել: Նա նաեւ չբացառեց տարբեր երկրների հատուկ ծառայությունների ներգրավված լինելու փաստը՝ ուղղորդելու համար, այսպես ասած, հասցեական զայրույթը տարբեր ուղղություններով:
Կարդացեք նաև
«Այն երկրներում, որտեղ մեծաթիվ մուսուլման բնակչություն կա, որտեղ ավելի հեշտ է տեղի բնակիչներից հավաքագրել իսլամիստ ահաբեկիչներ՝ կշարունակվի ահաբեկչությունը: Ֆրանսիայում, օրինակ, տարբեր հաշվարկներով 8-11 միլիոն մուսուլմաններ կան, որոնց մի զգալի մասը Ֆրանսիայի քաղաքացիներ են. եւ ովքեր որ խոսում են նրանց արտաքսման մասին՝ հնարավոր չէ: Հիմա, եթե այդ 10 միլիոնի մեջ մի տոկոսն էլ ծայրահեղական լինի, ապա 5 հազար ծայրահեղական հավաքելը դժվար չէ, իսկ Ֆրանսիայի հարավն արդեն իսլամացած է: Իմ կարծիքով. Գերմանիայում իրավիճակը ավելի կկոշտանա, քանի որ գերմանացիներն ավելի կոշտ ժողովուրդ են ՝աստիճանաբար կանցնեն կոշտության եւ հետո մենք ինչքան էլ թուրքերին չընդունենք, թուրքերը, որոնք ապրում են Գերմանիայում՝ որպես տեսակ, այսօր ավելի հակված են ահաբեկչության, քան արաբները, որոնք ավելի շատ են Ֆրանսիայում»,-ասա պարոն Պապյանը:
Նա ասաց, որ ահաբեկիչները խփելու են Եվրոպայի սրտին՝ Ֆրանսիա, Գերմանիա եւ Մեծ Բրիտանիա:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
ինչ խելոք մարդ ա է~~~,… ինչ խելոք մարդ