Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Հայրիկյան. «Բնականաբար, ես հրաշքների հավատում եմ, բայց գիտեմ, թե նաեւ ինչ երկրում ենք ապրում»

Նոյեմբեր 15,2015 14:37

Ինչպես արդեն տեղեկացրել ենք,  Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը կիրակի՝ նոյեմբերի 15-ին, մերժեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դիմումը, որը պահանջում էր կասեցնել դեկտեմբերի 6-ին կայանալիք հանրաքվեն:

Պարույր Հայրիկյանը Aravot.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով այդ որոշմանն ասաց. «Բնականաբար, ես հրաշքների հավատում եմ, բայց գիտեմ, թե նաեւ ինչ երկրում ենք ապրում: Ամեն դեպքում ես հնարավորություն տվեցի նաեւ անձնականի շեշտադրումով, պատահական չէր այդ դիմումի բովանդակությունը: Ամբողջ խորությամբ կարդացողը կհասկանա, որ  այդտեղ ուղղակի մարդկային պատասխանատվության  վրա է շեշտադրում կատարվում: Այլ բան ասել այսօր Հայաստանում ամբողջապես ստրկացված կառույցներից դժվար է»:

Սակայն, ԱԻՄ առաջնորդը համարում է, որ իրավական տեսակետից Տիգրան Մուկուչյանի ներկայացրած հիմնավորումները հասկանալի են. «Բայց նույն իրավական տեսակետից, եթե ազնիվ մարդ ես, ասում ես՝ բարեկամնե՛ր, մենք խոսում ենք իրավունքի մասին՝ բնական իրավունքի, խախտված է բնական իրավունքը. Սահմանադրության շատ լուրջ խախտում է տեղի ունեցել եւ այդ բնական օրենքը, որը խախտվել է, չի խախտվել այն պատճառով, որ խանգարում է ուրիշների իրավունքներին: Այսինքն` իրենք հակասության մեջ են: Այս գործընթացը, որը ես անում էի որպես ընդհանուր գործընթացի հերթական քայլերից մեկը՝ նախապատրաստվելով ամսի 18-ի բողոքի ցույցին եւ հետագա մյուս քայլերը, որոնք բավական խորը մտածված եմ, մինչեւ վերջ՝ մինչեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան եւ այլ քայլեր»:

Aravot.am-ի հարցին, թե այսինքն՝ Հայրիկյանը պատրաստվո՞ւմ է բողոքարկել Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի ընդունած որոշումը, նա պատասխանեց, որ բոլոր հնարավորությունները օգտագործելու է:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30