Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավորներից, Շարտր քաղաքի քաղաքապետ Պիեր Ժորժը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ահաբեկիչներից մեկի անունը: Գրում է rbc.ru-ն:
«Նրա անունը Իսմայիլ Օմար Մոստեֆա է»,- հայտարարել է Ժորժը՝ ավելացնելով, որ ահաբեկիչը ապրել է Շարտրում, համենայն դեպս մինչեւ 2012 թվականը: Պատգամավորը այլ տեղեկատվություն չի ներկայացրել: Ուշագրավ է, որ Փարիզի ոստիկանությունն ասել է, որ 2004-2010 թվականը նա ութ անգամ պատասխանատվության է ենթարկվել, բայց ոչ մի անգամ բանտ չի նստել: Ենթադրվում է, որ 2013-2014 թվականներին նա գտնվել է Սիրիայում: Հայտնի է, որ ահաբեկիչը եղել է ֆրանսիական հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում: Ֆրանսիական ոստիկանությունը արդեն բռնել է նրա եղբորն ու հորը, որոնք բնակվել են Փարիզից արեւելք գտնվող քաղաքներում: