Ծայրահեղականների 3 խումբ համակարգված կրակոցներ է արձակել եւ պայթյուններ է իրականացրել Փարիզում: Արդյունքում 129 հոգի մահացել են, 352-ն էլ վիրավորվել են: Այս հայտարարությունն, ըստ «Huffingtonpost»-ի, քիչ առաջ արել է Փարիզի դատախազ Ֆրանսուա Մոլինսը:
Նա նշել է, որ վիրավորներից 99-ը ծայրահեղ ծանր վիճակում են: «Բատակլան» թատրոնում 89 մարդու զոհ դարձած հարձակման ընթացքում ահաբեկիչները խոսել են Սիրիայի եւ Իրաքի մասին:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ֆրանսիական լրատվամիջոցները գրել էին, թե հարձակումների արդյունքում 153 զոհ կա:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ