Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սահմանադրության փոփոխությունը հաց և ջուր չի տալու, հույս է տալու. ՍԴՀԿ (Տեսանյութ)

Նոյեմբեր 14,2015 22:50

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությունը Արտաշատում հանդիպեց տեղի «Ժիրայր-Մուրադ» մասնաճյուղի անդամների, ինչպես նաև համակիրների հետ:

«Այո՝ հանուն համակարգային փոփոխությունների» քարոզարշավի շրջանակում Հնչակյան կուսակցության ներկայացուցիչներն արտաշատցիների հետ հանդիպման ժամանակ խոսեցին խորհրդարանական կառավարման առավելությունների մասին:

Narek Galstyan

Նարեկ Գալստյան

ՍԴՀԿ քարոզչական շտաբի պետ, իրավաբան Գագիկ Մելիքյանն իր խոսքում անդրադարձավ ներկա Սահմանադրության խոցելի կետերին, իսկ ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետ Նարեկ Գալստյանը խոսեց նախագահական համակարգի արհավիրքների, կեղծված ընտրությունների և անվստահության մթնոլորտի մասին:

«Ո՛չ այս և ո՛չ էլ մնացած բոլոր Սահմանադրությունները մեզ հաց և ջուր չեն տալու: Երկրում սոցիալական վիճակն առանց քաղաքական կամքի չի՛ կարող փոխվել: Այս փոփոխությունները մեզ հույս են տալու»:

Ամբողջական ելույթը՝ տեսանյութում

 

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30