Լրահոս
Օրվա լրահոսը

Ամեն շաբաթ 1 մլն եվրո գումար եմ ստորագրում Հայաստանի համար. ԵՄ դեսպան. «Ա1+»

Նոյեմբեր 14,2015 22:09

«Եվրոպական միությունում կան երկրներ, որոնք ընդհանրապես Սահմանադրություն չունեն, բայց երջանիկ են եւ հզոր ժողովրդավար համակարգի տեր». այս մասին այսօր «ԵՄ մոդել 2015» երիտասարդական համաժողովի ընթացքում, անդրադառնալով ՀՀ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, հայտարարեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:

Նա նշեց, որ դա ԵՄ-ի գործը չէ, այլ հայաստանցիների: «Հայ ժողովուրդն ինքը պետք է որոշի, թե ինչ կառավարման համակարգով երկիր է ցանկանում ունենալ: Նրանք պետք է ազատ լինեն՝ ասել ոչ կամ այո: Թե ինչ կբերեն սահմանադրական փոփոխությունները Հայաստանին, եկեք խոսենք հաջորդ տարի՝ դեկտեմբերի 6-ի հանրաքվեից հետո»,-ասաց Սվիտալսկին:

Պյոտր Սվիտալսկին նշեց, որ թեեւ Հայաստանը չմիացավ ԵՄ ասոցացման համաձայնագրին, բայց ԵՄ-ը հարգում է այդ որոշումը: «ԵՄ-ը Հայաստանի համար գումար էր տրամադրել ասոցացման համաձայնագրի հետ կապված, որի մի մասը կարող է շարունակել օգտագործել անգամ առանց ասոցացման համաձայնագրի: ԵՄ-ը խոշոր դոնոր է Հայաստանի համար: Ես ամեն շաբաթ 1 միլիոն եվրո գումար եմ ստորագրում Հայաստանի ինչպես պետական, այնպես էլ ոչ պետական կառույցների համար»,-եզրափակեց նա:

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30