Վաղը «Միկա» մարզապալատում կկայանա ArmFC-ի միջազգային վարկանիշային առաջնությունը, որին կմասնակցեն Հայաստանի, Իրանի եւ Վրաստանի ուժեղագույն մարտիկները:
Հայաստանի «Արմաֆայթինգ» ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Մեր մրցաշարի մասնակից բոլոր մարզիկներն ընդգրկվում են միջազգային վարկանիշային կարգ, ինչը արտասահմանում կազմակերպվող հեղինակավոր մրցաշարերին մասնակցելու հնարավորություն է տալիս: Բանն այն է, որ հատկապես իրանցի մարզիկները այդ ցուցակներում չկան, ու սա նրանց համար հիանալի հնարավորություն է: Մեր թիմի կազմում վաղը պայքարի մեջ կներգրավվի Հոլանդիայից ժամանած Հրաչյա Դարբինյանը, որը հանդես է գալիս Հայոց Եռագույնի ներքո:
Ասեմ նաեւ, որ վաղը պայքարի մեջ կներգրավվեն նաեւ աղջիկները եւ մեր Արմինե Ավետիսյանը ուժերը կչափի իրանցի երկու քույրերի հետ: Երեւան ժամանել են իսկապես ուժեղ մարզիկներ եւ ես ուզում եմ ապացուցել, որ մենք, ինչպես ասում են, «խմորներին» չենք հրավիրում ու հաղթում: Թող հաղթի նա, ով իսկապես արժանի է»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ