Լրահոս
Օրվա լրահոսը

Ահաբեկչությունը գաղափարախոսություն է

Նոյեմբեր 14,2015 21:03

«Ոչնչացնել բոլոր ահաբեկիչներին», «խեղդել իսլամական ահաբեկչությունն իր բնօրրանում՝ Միջին Արեւելքում»՝ այդպիսին է մարդկային նորմալ ռեակցիան անցած գիշեր Փարիզում տեղի ունեցած արյունալի իրադարձություններին:

Իհարկե, հրաշալի կլիներ, եթե հնարավոր լիներ, կիրառելով ողջ քաղաքակիրթ աշխարհի ամբողջ զենքը, վերջ տալ այդ չարիքին: Վստահ եմ, որ փարիզյան ահաբեկչությունից հետո ուժգին հարվածներ կհասցվեն Սիրիայում եւ Իրաքում «Իսլամական պետության» ռազմական հենակետերին: Հնարավոր է նաեւ, որ Ռուսաստանն ու Արեւմուտքն այդ հարցի շուրջ «բարիշեն»: Բայց ահաբեկչությունը «ոչնչացնելու» եւ «խեղդելու» խնդիրը դրանով չի լուծվի: Որովհետեւ ահաբեկչությունը ռազմական հենակետ չի, դա գաղափարախոսություն է, որը կա միլիոնավոր մարդկանց սրտերում:

Ո՞վ է ավելի ուժեղ՝ մարդը, որն անկեղծորեն նվիրված է իր աստծուն եւ պատրաստ է հանուն իր հավատքի առանց վարանելու մահանալ, թե՞ մարդը, որը գուցե հավատում է աստծուն, բայց դա իր համար առաջնայինը չի: Իսկ առաջնայինն այն է, որ նա կարողանա այս՝ երկրավոր կյանքում ստեղծել բարիքներ, զարգանալ, հասնել երջանկության:

Այդ՝ երկրորդ մարդը, նույնպես պատրաստ է պատերազմի դեպքում կռվել ու զոհվել՝ հանուն Հայրենիքի: Բայց Հայրենիքն ավելի հարաբերական կատեգորիա է, քան Աստվածը. Հայրենիքից հաճախ «նեղանում են» թե՛ սովորական մարդիկ եւ թե՛ պատերազմում կռված հերոսները, ինչի մասին վկայում է ինչպես հայերի, այնպես էլ այլ ժողովուրդների պատմությունը:

Որպեսզի մարդկության ոչ մարդակեր տեսակը հաղթի, կա երկու ճանապարհ. կամ մոլեռանդները, պոտենցիալ ահաբեկիչները դառնում են ոչ մոլեռանդ՝ շարունակելով դավանել իսլամը, որի հիմնական դրսեւորումները նորմալ են, ոչ «մարդակեր»: Կամ մենք՝ մնացած աշխարհը, պետք է ահաբեկչությունը հակադրենք մի գաղափար, որն ահաբեկչությունից ուժեղ է: Գաղափարին հնարավոր է հաղթել գաղափարով:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Վախենում եմ որ ահաբեկչութիւնը գաղափարախօսութիւն որակելով, անոր շնորհելու ենք մարդկային բնորոշում:

    Իսկ եթէ ահաբեկչութիւնը գաղափարախօսութեան չգոյութիւնն է: Մարդասպանական անբուժելի մոլուցք, քանդելու հիւանդագին տենչանք, զուտ Չարութիւն: Այդ պարագային ո՞նց պայքարել անոր դէմ:

  2. ominac says:

    Հետաքրքիր յօդուած է, բայց նաեւ լաւ կըլլար վերջում, աւելցնէիք թէ ինչ ձեւի գաղափարներ կրնան հակազդել իսլամութեան։

  3. Ջիվան Նադարյան says:

    Ես միանգամայն համամիտ եմ երկրորդ ճանապարհին, որ գաղափարին հնարավոր է հաղթել գաղափարով, և այդ հաղթող գաղափարը(ոչ միայն այս այլ բոլոր պարագաներում և հանգամանքներում) իմ խորին համոզմամբ Աստվածաշնչում և Քրիստոնեության մեջ ամրագրված անփոփոխ և հավիտենական ճշմարտություններն են, միակ ու բացարձակ Ճշմարտության` այսինքն ամենակարող Աստծո հեղինակությամբ:

  4. Արսեն says:

    Արամ Աբրահամյան՝ հիմարություններ մի գրի։ Բազմաթիվ անգամներ խորհուրդ եմ տվել, ինչ-որ դեպքերի կապակցությամբ (մանավանդ՝ Հայաստանի սահմաններից դուր տեղի ունեցող), տաք- տաք՝ «դարակազմիկ վերլուծություններ» չգրել։ Քո մոտ՝ չի ստացվում։

    Ւսկ դրության մասին, այո, տեռորիստները Ֆրանսիայի ցանկացած քաղաքացու նկատմամբ՝ հացթանակ են տարել։ Նրանով, որ երկիրը դրել են ազատություն, թե անվտանգություն ընտրության առաջ։ Արդեն ասում են (պաշտոնապես), որ ոստիկանությանը տրվելու են լրացուցիչ լիազորություններ (մասնավորապես, առանց սանկցիայի խուզարկությունների և կասկածելի էլեմենտների ձերբակալության՝ օրվա ցանկացած ժամի, ոստիկաններին և զիվորականներին՝ (այդ թվում նաև՝ պաշտոնաթող) աշխատանքից դուրս ժամերին՝ զենք կրելու և ըստ իրենց գնահատման՝ օգտագործելու իրավունք… Եթե այդ ամենը ընդունվի, ուրեմն սա արդեն Ֆրանսիա չէ, այլ ինչ-որ Գանդուռաս…
    Ունենք տեխնիկական միջոցներ՝ Իսլամական «պետությունը» վերացնելու համար? -Այո՝ ունենք։ Ունենք՝ ֆինանսական և մարդկային ռեսուրսներ? -Այո։
    Բայց, այդպես վարվելու համար՝ պահանջվում է ավելացնել ոստիկանության և բանակի լիազորությունները, որը հանգեցնելու է հասարակության կողմից նրանց վերահսկելիության անհնարինությանը։
    Ես չեմ ուզում, որ ոստիկանության լիազորությունները ավելանան։ Այն օրը՝ երբ ես դա կուզենամ, որովհետև վախենում եմ տեռորիստներից՝ նրանք հաղթել են։ Որպեսզի՝ լինի այնպիսի ոստիկանություն՝ ինչպիսին հիմա է, դրա համար 200 տարվա հեղափոխություններ և անթիվ-անհամար անհնազանդություններ և բունտեր են պետք եղել… 60 տարի է, տքնաջան աշխատում են, որ երկրի սահմաններին՝ սահմանապահներ չլինեն, և 1 օրում՝ վերականգնվեց սահմանների վերահսկողությունը…
    «Նրանց» կարելի է ոչնչացնել, բա հետո?…
    Ես հույս ունեմ, որ իշխանության մեջ «Բաքուն գրավողները» և «Ստամբուլը արյան ծով դարձնողները»՝ լավ շունչ քաշելուց և մտածելուց հետո՝ կուղարկվեն գրողի ծոցը։
    Հենց թույլ տրվի, որ պետությունը դրսում լինի՝ «ջարդող-փշրող», ներսում լինելու է նույն բանը… Այն կետը, երբ իմ քվեաթերթիկի վրա գրված կլինի «մորթե՜ք», դեռ չի եկել…
    Ես չեմ վախենում, որ տեռորիզմը ինձ կվնասի, ես վախենում եմ, այն ձևափոխումից, որը կկրի պետությունը՝ տեռորիզմի դեմ պայքարելու և «նրանց» ոչնչացնելու համար։ Հենց՝ առաջին վախը գերանցի երկրորդին՝ Ֆրանսիան կմտնի Եվրասիական Տնտեսական Միություն..))))…

  5. Sokrat says:

    Մինչ բուն թեմային անցնելը հայցում եմ Ձեր ներողամտությունը սույն տեքստում տեղ գտած տառասխալների համար, եթե այդպիսիք լինեն: Դա պայմանավորված է իմ ռուսերեն կրթությունով և նրանով, որ կյանքումս առաջին անգամ, ինքնուրույն հավաքել եմ այսքան ծավալուն տեքստ:

    Հարգելի պարոն Աբրահամյան.

    Անկեղծ ասած տեսնելով Ձեր այս նյութի վերնագիրը ինձ մի պահ թվաց, որ վերջապես գտա այն ինչ որոնում էի վերջին օրերին և չեի գտնում: Այսինքն կարծել եմ, որ հայտնվեց այն խիզախը, ով այս չափից ավելի տոլերանտ աշխարհում իրերը կոչելու է իրենց անունով և նշելու է “իսլամական ահաբերչություն” հիվանդության բուն պատճառը, այլ ոչ թե հատկանիշները (սիմպտոմները): Քանզի վերջիններիս դեմ պայքարելով հիվանդությունը հնարավոր չի բուժել: Դրա համար անհրաժեշտ է ախտորոշել և վերացնել վիրուսը` հիվանդության պատճառը: Կարծում եմ, որ այս հարցում համամիտ կլինեք ինձ հետ:
    Ի տարբերություն դիպուկ վերնագրին, հոդվածում հակառակ իմ ակնկալիքների, նույնպես դիպուկ և լակոնիկ չի ախտորոշվել խնդրո առարկա անմարդկային գաղափարախոսության հիմնական պատճառը: Համարյա համոզված եմ, որ այդ խուսափողականությունը պայմանավորված է, ոչ թե նրանով, որ Դուք չգիտեք այդ պատճառը, այլ միայն ու միայն տոլերանտության սահմաններում մնալու նկատառումներով, ինչը ի տարբերություն այլ դեպքերի, այս պարագայում վտանգավոր է նրանով, որ կարող է մոլորության մեջ գցել ընթերցողին:
    Ասածս պարզաբանելու համար ստիպված եմ անդրադառնալ հոդվածի տեկստին:
    Ես համաձայն եմ Ձեր այն տեսակետի հետ, որ իսլամական ահաբեկչությունը գաղափարախոսություն է: Ասեմ ավելին` իմ համոզմամբ գաղափարախոսություն է ոչ միայն իսլամական ահաբեկչությունը այլ իսլամը ամբողջությամբ: Համաձայն եմ նաև, որ իսլամական ահաբեկչությունը չունի կոնկրետ հասցե և ժամանակակից աշխարհում կարող է բուսնել ցանկացած երկրում: Չեմ կարող վիճել նաև այն պնդման հետ, որ այդ անմարդկային գաղափարախուսությամբ վարակված են միլիոնավոր (եթե չեմ սխալվում միլիարդից ավել) մարդիկ: Կասկածից վեր է նաև, որ իսլամական ահաբեկչությունը չի ծնվել ԱՄՆ-ի, կամ Ռուսաստանի, կամ Կադդաֆիի կամ մի ուրիշի գործողությունների հետևանքով: Այդ գաղափարախոսական ռումբը դրվել է դեռ այն ժամանակ երբ ոչ միայն ԱՄՆ, այլ ընդհանրապես Ամերիկա մայրցամաքների տեղը չգիտեինք:
    Սակայն ես կտրականապես համաձայն չեմ Ձեր այն թեզի հետ, թե իբր “իսլամի հիմնական դրսևորումները նորմալ են, ոչ “մարդակեր”: Այդպիսի կարծիք կարող է ունենալ այն մարդը, ով չի կարդացել Ղուրանը կամ, միտումնավոր այս կամ այն պատճառներով խեղաթյուրում է ճշմարտությունը և իրականությունը:
    Հիմա ասեմ, թե ինչու եմ ես այդպես մտածում և ինչումն է կայանում Ձեր վերը նշված թեզի վտանգը:
    Ինչպես վերը նշեցի իսլամը ինքնին գաղափարախոսություն է և որպես այդպիսին, բացի հոգևորական հարցերից անդրադառնում և կարգավորում է մարդու կյանքի գրեթե բոլոր ոլորտները, ինչպիսիք են օրինակ ամուսնությունը, երեխաների դաստիարակությունը, առևտուրը, դատարանը, հարկերը, գույքային հարցերը, պատերազմը, և այլը և այլը…..: Առանձին տողով նշեմ, որ իսլամը կարգավորում է նաև մեր համար ամենա կարևոր և հետաքրքրական ոլորտը` մահմեդականների և մյուս մարդկանց փոխհարաբերությունները: Ընդ որում, այլ կրոններ դավանող մարդիկ իսլամի «սուրբ» գրքում պիտակավորված են ամենա ստոր և զզվելի բառերով: Համաձայն Ղուրանի բոլոր նրանք, ովքեր մահմեդական չեն, հանդիսանում են երրորդ կարգի մարդիկ:
    Ապացուցելու կարիք չունի այն իմպերատիվը, որ հենց իսլամի տեսանկյունից մահմեդական չի կարող համարվել այն մարդը, ով ընդունում և կատարում է Ղուրանի պահանջների մի մասը, իսկ մյուս մասը չի ընդունում: Դա վերաբերվում է ոչ միայն իսլամին, այլ առհասարակ բոլոր մոնոթեիստական կրոններին:
    Իհարկե չեմ ժխտում, որ ընտանիքին, կամ առևտրին վերաբերվող ոլորտներում իսլամը «մարդակեր» դրսևորումներ չունի: Սակայն ինչ վերաբերվում է մահմեդականների և մյուս ժողովուրդների միջև փոխհարաբերություններին, ապա չկա որևէ այյա Ղուրանում, որը այս հարցին նայում է մարդասիության կամ տոլերանտության տեսակետից: Ընդհակառակը` Ղուրանի (Ալլահի) հիմնական գաղափարներից մեկը, որը կարմիր գծով անցնում է առաջինից մինչև վերջին այյաները, դա Ալլահի կտրուկ և միանշանակ պահանջն է մահմեդականներից, որպեսզի նրանք սպանեն, կոտորեն, առեվանգեն, թալանեն, ստրկացնեն բոլորին, ովքեր չեն ընդունում իսլամը, մինչև որ նրանց խելքները գա և հավատան, որ Ալլահն է միակ աստվածը: Այս մասին են խսում օրինակ Ղուրանի ս.2 ա.191, ս.4 ա.89, ս.8 ա.12, ս.8 ա.39, ս.9 ա.5, ս.9 ա.29, ս.9 ա.73: Ցանկը կարելի երկար շարունակել:
    Այսինքն իսլամական ահաբեկչությունը ոչ թե մարդասիրական և խաղաղասեր մահմեդական կրոնի ռադիկալ ճյուղն է, կամ Ալլահի պատվիրանների խեղաթյուրված ընկալումը, այլ հենց դա է իրական իսլամը: Շահիդն է իսկական մահմեդականը, քանի որ տառացիորեն կատարում է Ղուրանի պահանջները և Ալլահը այդպիսի մահմեդականներին է սիրում, որոնց միջոցով միայն ամբողջ մոլորակում կտիրի Իսլամական Խալիֆաթը, ինչն էլ ըստ էության հանդիսանում է այս գաղափարախոսության գերնպատակը:
    Չտեսնել կամ չնկատելուն տալ այս փաստը, նշանակում է զբաղվել ինքնախաբեությամբ, թե իբր կգան, կտեսնեն, կփոխվեն և կդառնան երոպական հասարակության օրինակելի ներկայացուցիչներ, որոնք դիտելու են Անտոնիոնիի ֆիլմերը, լսելու են Դոմինգոյին, հիանալու են Լուվրի թանգարանի գլուխգործոցներով: Էլ չեմ խոսում այն մասին, որ մեկել տեսար մի գյուտ հորինեցին:
    Փորձը և ժամանակը ապացուցել են, որ այդպես չի ստացվում և դրա պատճառը նույն վիրուսն է, դեգեներատ գաղափարախոսությունը, որը աշխարի ամենախաղաղ կրոնի ներկայացուցիչները իրենց հետ բերել են դժոխքի տաքության աստիճանին հասնող փոշոտ անապատներից:

    Այդ վիրուսի անունը Իսլամ է: Այս վիրուսով վարակողը Ղուրանն է: Մենք պարտավոր ենք առանց վախենալու և/կամ կաշկանդվելու բարձրաձայն բացահայտել մեր թշնամու անունը և նրա աչքերին նաելով պատերազմ հայտարարել այդ գաղափարախոսությանը: Ընդ որում իսկական պատերազմ, այլ ոչ թե գաղափարախոսական, ինչպես Դուք էք առաջարկում:
    Այդ ճանապարհով մի անգամ գնացել ենք և տանուլ ենք տվել` ագրեսիվ և առնախում իսլամական գաղափարախոսությանը հակադրել ենք գեղեցիկ և բարի մուլտիկուլտուրալիզմի, տոլերանտության և հավասարության գաղափարը: Արդյունքում տեսանք, թե ինչպես իսլամը ջախջախեց մերոնց հենց մեր տանը, մեր տարածքում: Պարզվեց, որ հյուրերը, որոնք դեռ մի քանի օր առաջ ունիտազից օգտվել չգիտեին, իսկ էսկալատոր տեսնելուց չոքում էին ու սկսում աղոթել, մտածելով որ դա Ալլահի գործած ամենա մեծ հրաշքն է, ահա պարզվեց, որ թանկագին հյուրերը, որոնք անհատույց ուտում են եվրոպացիների հացը և հարկերը, մեզ համարում են կեղտոտ և անաստված շներ, համաձայն չեն մեր տանը հանդուրժել մեր ավանդույթները և ապրելակերպը ու պահանջում են, որ մենք փոխվենք դառնանք իրենց նման, սպառնալով, որ հակառակ դեպքում Ալլահը կոտարելու է մեզ:
    Միայն գաղափարախոսությունով մենք չենք հաղթելու պարոն Աբրահամյան: Որևհետև գաղափարախոսությունը ինքն ին այդքան էլ լավ բան չէ և բացի դրանից մեր գախափարախոսությունը այսպես թե այնպես հիմնված է լինելու քրիստոնեական, ժողովրդավարական արժեքների վրա, որոնք արդյունավետ են զարգացում, կայունություն, բարգավաճում ապահովելու համար: Սակայն պատերազմի պայմաններում, այն էլ իսլամիզմի նման թշնամու հետ, մեր գաղափարախոսությունը չի դիմանալու:
    Ասածս ամենևին չի նշանակում, որ իսլամիստական գաղափարախոսությունը ջախջախելու և իսպառ վերացնելու ճանապարհ չունենք: Ունենք: Այն էլ արդեն փորձված ճանապարհ, որի միջոցով մենք հաղթեցինք իսլամիզմից ոչ պակաս արնախում և դաժան մի այլ գախափարախոսություն:
    Երևի կռահեցիք, որ խոսքս վերաբերվում է Ֆաշիստական գաղափարախոսությանը: Այս գաղափարախոսությունը նույնպես չեն կարողացել ջարդել ոչ կոմունիստական և ոչ էլ ժաղովրդավարական գաղափարախոսություները: Դրա համար աշխարհի ուժեղագույն պետությունները դաշինք կազմելով ոչնչացրեցին ֆաշիստական Գերմանիան և նրա ոչ պակաս ֆաշիստական դաշնակիցներին, որից հետո արգելեցին ֆաշիզմը և նրա Ղուրանը` Մայն Կամպֆը և միայն դրանից հետո, դատարկ և հարթ դաշտում ներդրեցին այն գաղափարախուսությունը, որի շնորհիվ մենք ունենք ներկայիս Գերմանիան, որով հպարտանում եմ անգամ ես, որևէ կապ չունենալով այդ երկրի հետ:

    Իհարկե, այս սցենարը իսլամիզմի դեմ կիրառելու պարագայում անհրաժեշտ է լինելու թեթևակի, այսպես ասած, տյունինգի ենթարկել: Բացի այդ, կարիք չկա իսլամիզմի դեմ պայքարել Պարսկաստանում կամ որևէ այլ իսլամական պետությունում: Եթե մարդ ցանկանում է հետևէլ Ալլահի պատվիրաններին իր հայրենիքում, ապա դա իր գործն է: Բայց եթե օրերից մի օր որոշել է որպես տուրիստ, կամ բիզնեսմեն այցելել մեր տուն, ապա թող իմանա, որ Ղուրանը, Իսլամը, Ալլահը մեր մոտ արգելված են այն պարզ պատճառով, որ դրանց մեջ գտնվող թույնով ոգեշնչված իր համակրոնակիցները ոտնահարելով ամեն տեսակի մարդկային արժեքները սպանել են հազարավոր մեր քույրերին և եղբայրներին:
    Ամփոփելով խոսքս, նշեմ որ վերը արտահայտած տեսակետը իմ համար դոգմա չի հանդիսանում, ուղղակի ներկա պահին սրանից իրատեսական լուծում չեմ գտնում: Ակնկալում եմ ստանալ Ձեր կարծիքը, ինչպիսին էլ որ այն լինի, այս տեքստի կապակցությամբ:

    Շնորհակալություն ուշադրության համար:

    P.S.
    Նոր նկատեցի, որ տեքստի մեջ մի քանի անգամ հոլովել եմ տոլերանտություն բառը: Ընդ որում ընթերցելուց հետո, ինձ չճանաչող մարդու մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ գործ ունի ամենինչաֆոբ մեկի հետ: Հավաստիացնում եմ, որ ես բավականին հանդուրժող մարդ եմ: Իմ համար բացարձակապես կապ չունի մարդու գույնը, ազգությունը, կրոնը, սեռական ուղղվածությունը, առողջական վիճակը, լեզուն և այլը:
    Միևնույն ժամանակ կարծում եմ, որ թշնամական գաղափարախոսության նկատմամբ հանդուրժողականություն դրսևորելը ավելի նման է ինքնասպանության քան հանդուրժողականության:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30