Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դմիտրի Աթբաշյան. «Բակո Սահակյանը շատ լավ տեղյակ է օդանավակայանի վիճակից»

Նոյեմբեր 14,2015 20:53

«Բակո Սահակյանը Ռուսաստանում որ հայտարարեց Ստեփանակերտի օդանավակայանի վերաբերյալ, ուղղակի նա շատ լավ տեղեկացված է օդանավակայանի հա՛մ վիճակից, հա՛մ հնարավորություններից»,-այսօր «Հայելի» մամուլի ակումբում ասաց ԼՂՀ քաղավիացիայի նախկին պետ Դմիտրի Աթբաշյանը:

Նրա խոսքերով, Ստեփանակերտի օդանավակայանը շատ լավ օդանավակայան է՝ հետաքրքիր պատմությամբ, եւ որը կարող է շատ հանգիստ ընդունել մեծ ինքնաթիռներ եւ հաշվարկված է «Erbas A320-321»  «Boeing 737» մակնիշի ինքնաթիռների համար:

«Թռիչքի վազքուղու երկարությունը 2270 մետր է, լայնությունը՝ 45 մետր: Սովետական շրջանում 8-10 չվերթ է իրականացվել, բայց հետո թռիչքները օրեկան հասան 20-25-ի»,-ասաց պարոն Աթբաշյանը:

Պարոն Աթբաշյանը կարծիք հայտնելով վերջերս Եգիպտոսի Սինայի թերակղզում ռուսական կործանված Airbus A321 ինքնաթիռի վերաբերյալ՝ ասաց, որ օդանավի պոչը թռիչքի ժամանակ պոկվելն ունի երկու վարկած՝ ժամանակին օդանավը պոչով կպել էր գետնին եւ առաջացել են ճաքեր կոնստրուկցիայի մեջ, որը, ըստ մասնագետի, դժվար հավատալու է:

Նա ավելի հավանական համարեց երկրորդ վարկածը՝ պոչի հատվածում ռումբ են պայթեցրել:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30