Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Մանասյան. «Արցախը իրեն հայտարարեց որպես միջազգային ահաբեկչության հակառակորդներից մեկը»

Նոյեմբեր 14,2015 20:39

Այսօր «Հայելի» մամուլի ակումբում քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը լրագրողների հետ զրույցը սկսեց գիշերը՝ Փարիզում իրականացված ահաբեկչության վերաբերյալ իր կարծիքով: Նա նշեց, որ հանրային գիտակցության մեջ դեռեւս չկա այն բանի գիտակցությունը, որ աշխարհը մտել է գլոբալ ահաբեկչության դար: «Ահաբեկչությունը ընդունել է այնպիսի մասշտաբներ, որ երբեք չի եղել: Այսօր դա մարմնավորում է Իսլամական պետությունը: Ինչ որ առումով, կարելի է ասել այն միտքը, որ ասվել է տասնամյակներ առաջ՝ ապագա կոնֆլիկտները լինելու են կրոնական հողի վրա, ինչը կարծես թե արդարացվում է»,-ասաց պարոն Մանասյանը:

Բանախոսի խոսքերով՝ մեր խնդիրն այն է, որ հանրապետության ներսում պետք է զգոնություն ունենանք, որովհետեւ Իսլամական պետության թիրախներից մեկը, վեկտորներից մեկբ ուղղված է դեպի հյուսիս եւ ոչ միայն արեւմուտք: «Ես չեմ ասում, որ մենք Իսլամական պետության անմիջապես թիրախն ենք, բայց մենք գտնվում ենք այդ ճանապարհին եւ գտնվում ենք տարբեր քաղաքակրթությունների խաչմերուկում, որը ինքնին առավելություններ ունի եւ այդ հարցերում վտանգներ է պարունակում»,- նշեց քաղաքագետը:

Անդրադառնալով Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի վերջերս հնչեցրած հայտարարությանը՝ այն է, որ Ստեփանակերտի օդանավակայանը Ռուսաստանը կարող է օգտագործել ահաբեկչության դեմ պայքարում, պրն Մանասյանը նշեց. «Ես կարծում եմ, որ դա լավ քայլ է, բայց կարելի է նշել մի հանգամանք. եթե Բաքուն չի նշում, այլ Ստեփանակերտն է նշում, իհարկե մենք կանգնում ենք մի դիրքում, որը չեմ ասի անմիջական վտանգավոր կողմը, այլ այն, որ Արցախը իրեն հայտարարեց որպես միջազգային ահաբեկչության հակառակորդներից մեկը: Հիշատակեմ Վլադիմիր Պուտինի այն խոսքը, որ ասել էր՝ միեւնույն է նա գալու է Ռուսաստան եւ վերջին հայտարարությունները Իսլամական պետության ահաբեկչական խմբավորումների հայտարարությունները հենց այն մասին էին, թե Ռուսաստանում շուտով կլինի՝ սպասեք: Այս իմաստով, ասենք թե չասենք, ըստ էության նշանակություն չունի՝ ավելի լավ է գործել: Եվ Ստեփանակերտի օդանավակայանը տրամադրելու Արցախի նախագահի հայտարարությունը, այդ իմաստով, այդ ոգով էլ կարելի է հասկանալ»:

Քաղաքագետը նշեց, որ Արցախն ունի ահաբեկչության փորձ ու պատմություն եւ ահաբեկչությունը դժվարին ուղղով չի գնում՝ նա գնում է որտեղ որ հեշտ է իրագործել: «Ազգայնորեն միատարր եւ համախմբված հասարակությունում անհամեմատ դժվար է, իսկ այդ իմաստով Արցախը բերդ է»,-ասաց պարոն Մանասյանը:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30