Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի մոտակայքում արագընթաց ուղեւորատար գնացք է վթարի ենթարկվել, ինչի արդյունքում 5 հոգի մահացել, 7 հոգի էլ վիրավորվել են: Այս տեղեկությունը հաղորդել է «BBC»-ն:
Վթարը տեղի է ունեցել Փարիզ-Ստրասբուրգ փորձնական երթի ժամանակ: Հաղորդվում է, որ տեխնիկական անձնակազմը գնացքում է եղել: Ամենայն հավանականությամբ, վթարի պատճառ է դարձել չափազանց բարձր արագությունը:
Վիրավորներին հիվանդանոց են տեղափոխել ուղղաթիռներով: Լուսանկարում երեւում է, որ գնացքի մի մասը խորտակվել է գետում: Դեպքի վայրում աշխատում են փրկարարական խմբերն, այդ թվում՝ սուզորդները:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ