Հռոմի պապ Ֆրանցիսկոսը դատապարտել է այս գիշեր Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունները եւ դրանք որակել որպես անկազմակերպ Երրորդ համաշխարհային պատերազմի մաս. հաղորդում է «Nydailynews»-ը:
«Ես Ֆրանսիայի ժողովրդի, զոհերի ընտանիքների հետ եմ եւ աղոթում եմ նրանց բոլորի համար: Ես ցնցված եւ վշտացած եմ: Ես չեմ հասկանում. նման բաները դժվար է հասկանալ»,- ասել է Հռոմի պապը:
Ֆրանցիսկոսը նաեւ ասել է, որ չկա այս գործողությունների կրոնական կամ մարդկային արդարացում: Հռոմի պապը նշել է, որ այս արյունահեղությունն իրականացնողները մարդ չեն: Իսկ երբ նրան հարցրել են վերոնշյալ պատերազմի մասին, պատասխանել է, որ սա պատերազմի մասն է կազմում:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ