«Ղարաբաղ-Ֆրանսիա» բարեկամական շրջանակի ղեկավար, ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել «Ֆրանսիա-Արցախ» բարեկամական շրջանակի ղեկավար, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանին՝ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների կապակցությամբ։
«Հարգարժան պարոն Ռոշբլուան,
Արցախում ցնցված են Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների լուրից: «Ղարաբաղ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի անդամների եւ հազարավոր արցախցիների անունից ընդունեք մեր անկեղծ վշտակցությունը Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին:
Մենք կիսում ենք Ֆրանսիայի ցավն ու այս ծանր պահին մեր զորակցությունն ենք հայտնում աննախադեպ ահաբեկչության բոլոր զոհերի հարազատներին եւ շուտափույթ ապաքինում մաղթում տուժածներին:
Կարդացեք նաև
Ընդունեք նաեւ մեր հավաստիացումը, որ Արցախն ահաբեկչության դեմ պայքարում եւ համամարդկային արժեքների պահպանման ձգտումներում Ֆրանսիայի ժողովրդի անկեղծ բարեկամն է»,- ասված է ցավակցական հեռագրում։
ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ