Փարիզում այս գիշերը ահաբեկչություններ իրականացրած մահապարտների մարմինների մոտ սիրիական եւ եգիպտական անձնագրեր են հայտնաբերվել: Այս տեղեկությունը հաղորդել է «Al Arabiya News Channel»-ը:
Ֆրանսիայի ոստիկանությունն էլ հաղորդել է, որ սիրիական անձնագիրը գտնել է, բայց պարզ չէ, թե որտեղից, չնայած, որ իրենք աշխատում են ահաբեկչությունների մեջ սիրիացիների կապը գտնելու ուղղությամբ: Կան տեղեկություններ, որ անձնագիրը գտնվել է մահապարտի մարմնի մոտ:
Նշված է նաեւ, որ ահաբեկչություններ իրականացրած անձանց մեջ, ամենայն հավանականությամբ, կա նաեւ ֆրանսիացի ազգայնական, ում դին հայտնաբերվել է: Քննիչներն ասել են, որ այդ անձն այն չորսից մեկն է, որոնք մտել են Փարիզի «Բատակլան» թատրոնը եւ 82 հոգու են սպանել:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ
Կարդացեք նաև