Հայտնել ենք, որ նոյեմբերի 12-ին ուժգին քամին Նոյեմբերյանում բազմաթիվ շենքերի տանիքներ է վնասել: Նոյեմբերի 13-ին բնակելի շենքում գտնվող իր բնակարանի ծածկը նորոգելիս 5-րդ հարկից մեկ հարկ ներքեւ է ընկել Նոյեմբերյանի բնակիչ Խ. Ա.-ն:
Նրան տեղափոխել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Երեւանի հիվանդանոցներից մեկը : Խ. Ա.-ն ոտքի սրունքի ջարդվածք է ստացել: Մեր տեղեկություններով` նա այսօր վիրահատության է ենթարկվել, վիճակը բարվոք է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ