«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամները նոյեմբերի 14-ին այցելեցին Թալին: Թալինցիների հետ հանդիպման ընթացքում Վարուժան Ավետիսյանն ասաց, որ դեկտեմբերի 1-ին Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքի նպատակներից մեկն է ժողովրդի կամքի, ուժի համախմբումը, եւ նպատակաուղղված գործադրումը այդ կամքը վարչախմբին պարտադրելու նպատակով՝ պարտադրելու, որպեսզի վարչախումբը հեռանա:
«Սերժիկը եւ նրա բանդան պետք է հեռացվեն: Եվ այս գործընթացը սկսվելու է դեկտեմբերի 1-ին, մենք տուն չենք գնալու, քանի դեռ այդ հանձնախումբը չի հեռացվել կառավարման լծակներից: Մենք դրա համար ձեզ հրավիրում ենք համազգային հանրահավաքի, որպեսզի դեկտեմբերի 1-ին ազգովի որոշենք, թե ինչպես ենք հեռացնում Սերժին եւ իր բանդային»,- ասաց նա:
Նա նշեց, որ փրկության ճակատը ժողովրդին առաջարկում է քաղաքացիական անհնազանդության խաղաղ գործողություններով՝ փողոցներ փակելով, պետական շենքեր շրջափակելով, գործադուլ, հացադուլ հայտարարելով այնպես թափ տալ պետական կառավարման համակարգը, որ նա ծնկի գա ժողովրդի առաջ. «Կազմակերպված ժողովուրդն անպարտելի է, ոչ մեկը չի կարող ժողովրդի առաջ կանգնել: Եվ մեր ժողովուրդը դեկտեմբերի 1-ից սկսած սկսելու է իր կամքը պարտադրել այս հանցախմբին»:
Կարդացեք նաև
Իսկ Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը իր ելույթում նշեց, որ սահմանադրական փոփոխություններից հետո ժողովուրդը չի կարող իր մտահոգությունները իշխանությանը հասցնել. «Ձեր համագյուղացիներին, ձեր հարեւաններին բացատրեք մի բան մեկընդմիշտ, այսինքն՝ եթե դուք ձեր համաքաղաքացիներին, համագյուղացիներին, ձեր հարեւաններին, ձեր հայրենակիցներին բացատրեք մի բան, որ եթե գնան ընտրակաշառք վերցնեն եւ գնան այո ասեն այս նոր Սահմանադրությանը, ապա դա լինելու է իրենց վերջին ստացածը այս իշխանություններից, այլեւս 5 տարի հետո, 10 տարի հետո, երբեւէ ձեզ մոտ չեն գալու, որովհետեւ ուղիղ համընդհանուր ընտրությունների միջոցով երկրի ղեկավարին ընտրելու հնարավորությունից ձեզ այս Սահմանադրության ընդունմամբ զրկելու են»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Այն պահին երբ ձեր արտակարգօրէն հաստ գլուխներին մէջ մտնի այն իրականութիւնը թէ, ընտրակաշառքներից զատ, մեծ թիւով քաղաքացիներ – եւ ընդհանդրապէս, հայորդիներ – նաեւ ազատ կամքով, առանց անհատական շահի եւ ամենայն գիտակցութեամբ՝ համաձայն չե՛ն ձեր չափազանցեալ, արմատական ու ծայրահեղ խօսքերի ու կեցվածքների հետ (լաւ որ արարքներ չկան…), թերեւս վերջ կը գնտէ հանրային ամայութեան եւ դատարկութեան մէջ արձագանգող այս ապարդիւն մենախօսութիւնը: