Լրահոս
Օրվա լրահոսը

Փարիզի փողոցները դատարկ են (ֆոտոշարք)

Նոյեմբեր 14,2015 18:54

Փարիզի Շարլ դե Գոլ օդանավակայանում մի քանի ժամ առաջ վայրէջք կատարելուց հետո մի պահ կարելի էր անգամ զարմանք ապրել այն հանդարտությամբ, որ տիրում էր օդանավակայանում։ Անգամ ոստիկաններ չէին երևում, և անվտանգության որևէ արտառոց միջոցառումներ չնկատվեցին, բացառությամբ Ազգային ժողովի շենքի մոտ, որտեղ զինյալներ կային:

Փարիզն այսօր մռայլ է. փողոցները դատարկ են, թեև արդեն ամանորյա տոնածառեր են դրված փողոցներում։

Paris 6 Paris 5 Paris 4

Paris 3 Paris 1

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

 Փարիզ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Անհամբեր սպասում ենք որ մի սոսկալի յօդուածով մեզի բացատրես թէ Ռուսաստանն է անշուշտ այս դէպքերի պատասխանատուն…

    (սակայն հասկնալի է. պէտք է վճարել Երեւան-Փարիզ ավիատոմսի գինը)

    • Հարգելի Հ.Շ.: Հիշեցնում ենք մեր կայքում մեկնաբանությունների կանոններից այս մեկը՝ դուք կարող եք վիճարկել բովանդակությունը, բայց հարձակումներ մի գործեք հեղինակի կամ այլ մեկնաբանողների վրա:

      • Հ.Շ. says:

        Շատ լաւ, յարգելի Աննա: Միայն թէ նկատի ունեցէք որ գոնէ «պահվըտած» կերպով չեմ արտայայտում նիւթի առարկայ քննադատութիւնս: Նաեւ՝ չեմ կարծում որ, այս պարագային իսկ, անձնական է «հարձակումս»: Որովհետեւ Էմման, փաստօրէն, ի պաշտօնէ է գրում ինչ որ գրում է, եւ հետեւաբար՝ դիտողութիւնս ուղղուած է այն հաստատութեան դէմ (Առավոտից անդին ու «վեր»…), որ ֆինանսաւորում է ի միջի այլոց նիւթի առարկայ ճամբորդութիւնը: Այս ուղղութեամբ ել արագօրէն մի դատէք զիս, խնդրեմ: Ես հասկանում եմ որ, մինչեւ որոշ աստիճան մը, լա՛ւ է որ կայ այդպիսի ֆինանսաւորում, ի շահ մեզի է այդ. որակաւոր գործ է հայթայթում հայ երիտասարդների, հայրենի հողի վրայ, եւ նաեւ լրատվական միջոց է շնորհում Հայաստանին: Սակայն խնդիրը այդ աստիճանը ճշտելն է… Ո՞ր կէտից յետոյ, վնասը անցնում է օգուտին: Եւ թոյլ տուէք որ, նկատի ունենալով հետեւանքների ծանր լրջութիւնը, երբեմն համապատասխան խստութեամբ հակազդեմ, երբ որ չափը բացայայտօրէն անցնում է… Կը կարծեմ թէ ձեզի համար ել լաւ է որ, այդ պարագային, հաւասարակշռութիւնը վերահաստատուի, գոնէ մեկնաբանութիւնների միջոցաւ… Մի խօսքով, ջանանք մէկս միւսին լրացնել, փոխանակ իրարու դէմ «ճակատ բանալու»: Բարի շաբաթավերջ ձեր բոլորին: — Մ. Հայդուկ Շամլեան, Գանատա

        • Հարգելի Հ.Շ., վստա՞հ եք, որ լավատեղյակ եք, թե ով է ֆինանսավորում մեր թղթակիցների ճամփորդությունները:

          • Հ.Շ. says:

            Յարգելի Աննա, այդ ձեւական հարցումը լրատվական ծանօթ մարտավարութիւն է՝ նիւթը պղտորել, նուրբ խեղաթիւրմամբ:

            Թերթը ընթերցողի իրաւունք ունի հետեւցնելու որ թերթի պաշտօնեան, որ թերթում յօդուած է հրատարակում Փարիզից, այդեղ է ճամբորդել թերթի հաշվոյն:

            Իսկ ո՞վ է ֆինանսաւորում թերթը:

            Ես գաղտնի ու բացառիկ տեղեկութեան աղբիւրներ չունեմ: Պարզապէս, ձեր ե-կայքի առաջին էջի ներքոյ կը կարդամ թէ «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան կազմակերպութիւն» ը ֆինանսաւորում է այս թերթը:

            Այստեղ եւս մի նրբութիւն՝ գրել էք թէ այդ հաստատութիւնը «Կյանքը լուսանցքում. մարդկային պատմություններ» բաժինն է իրականացնում: Այսինքն՝ ոչ մնացեալ բաժինները:

            Սական հաշվապահական ընդհանուր ըմբռնողութեամբ, այդ նրբութիւնը կարող է «քնացնել» միայն միամիտներին:

            Թէ Դրամակրկղի ո՞ր դարակից դուրս է գալիս որմէկ վճարումը՝ արդէն երկրորդական է. այդ Դրամարկղում մտնում են «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան կազմակերպության» փողերը: (Նոյն տրամաբանութիւնը կիրակվում է, ալ աւելի, այն պարագային նոյնիսկ որ լրագրողի ինքն իր գրպանից է վկարել ճամբորդութիւնը…)

            Իսկ եթէ վերցնենք այն վարկածը որ, այս մասնայատուկ ճամբորդութեան պարագային, ավիատոմսը վճարել է մի ամբողջովին այլ անձ կամ հաստատութիւն, նորէն բան չի փոխվում իմ սկզբնական մեկնաբանութեան հիմնական ու բուն, խորքի բովանդակութիւնից:

            Բայց արդէն նիւթը ճապածեցաւ… Շնորհիւ քո վարպետութեան, պրավո, Աննա ջան: Ես լրագրող չեմ, այլ միայն Գանատայում մի խեղճ իրաւաբան…

            Կը մնայ այստեղ պարզաբանել թէ ի՞նչ է, ո՞վ է, «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան կազմակերպութիւն» ը:

            Ուզո՞ւմ էք դուք բացատրել: Հրամմեցէք: Ձեր ուզած ձեւով:

            Լսում եմ, աչալուրջ:

          • «Կյանքը լուսանցքում. մարդկային պատմություններ» բաժինը «Առավոտի» թղթակիցները չեն վարում: Կարդացեք այդ բաժնի նյութերը՝ ամեն մեկի վերջում հստակ նշված է ծրագրի պատասխանատուն: Հուսով էի, թե մանավանդ իրավաբանը առավել հիմնավոր փաստարկներ պետք է հայտնի: Սակայն ընտրությունը ձերն է: Հարգանքով:

  2. Հ.Շ. says:

    Յարգելի Աննա, թոյլատրեցէք, ներեցէք նոյնիսկ որ, արդարեւ, – 26 տարիների ասպարէզով – իրաւաբանի հանգամանքիս կողքին, ես նաեւ լինեմ էապէս ազգասէր. եւ շատ, շատ մտահոգ՝ մեր Հայրենիքով:

    Սակայն նաեւ որպէս իրաւաբան, շատ լաւ գիտեմ թէ ինչպէս կարելի է օգտագործել կարգ մը ճարպիկութիւններ (“technicalities”), խուսափելու համար էական նիւթից:

    Ես ձեզ կը հրաւիրեմ, որպէս ատակ լրագրող, մի քիչ աւելի խորքից վերլուծելու խնդրոյ առարկայ նիւթը:

    Հիւսիսային Ամերիկա նստած, ինծ’ ստիպում էք պարբերաբար «պաշտպանել» Ռուսաստանը: Ինչ որ առանց ռիսկի չէ, նամանաւանդ ներկայ օրերին, վստահեցնեմ ձեզ… Այդ ել այսպիսի մի ասուլիսում, ուր շրջում են անշուշտ կարգ մը աչքեր ու ականջներ… (բարեւներ, անոնց բոլորին) :

    Մինչ դուք այդտեղ, այդ տարածքաշրջանում ուր Ռուսաստանի դէմ լինելը հաւաքական ինքնասպանութիւն է, անվերջ բաներ էք ասում ու գրում, արտակարգ կարծրութեամբ, այդ ուղղութեամբ: Ի մասնաւորի՝ Էմմայի – ի պաշտօնէ – գրիչով:

    Ես իմ խղճիս համաձայն, բացէ ի բաց, արտայայտում եմ իմ խոր մտահոգութիւնը:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30