Լրահոս
Օրվա լրահոսը

Ի զորակցություն Ֆրանսիայի ժողովրդին

Նոյեմբեր 14,2015 18:27

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միությունը իր զորակցությունն է հայտնում Ֆրանսիայի ժողովրդին: Դարեր շարունակ Ֆրանսիայի ժողովուրդն եղել է հայ ժողովրդի կողքին, աջակցել և մարդասիրական օգնություն է ցույց տվել` իր գրկում ապաստան տալով հարյուր հազարավոր հայ գաղթականների, ովքեր Հայոց ցեղասպանության օրերին հայտնվել էին անօթևան վիճակում: Մենք չենք մոռանում, որ այդ օրերին ֆրանսիական ռազմանավերն օգնության հասան Մուսա լեռան լանջերին պատսպարված և թուրքական շրջափակման մեջ գտնվող Սուետիայի հայությանը:

Մենք` հայ երիտասարդներս համարում ենք, որ Փարիզում տեղի ունեցածն անմարդկային ոճրագործություն է ուղղված` ոչ միայն Ֆրանսիայի ժողովրդի, այլև միջազգային հանրության դեմ:

Խստորեն դատապարտում ենք ահաբեկչական գործողությունները` ուղղված անմեղ քաղաքացիների դեմ:

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միության անունից մեր անկեղծ վշտակցությունն ենք հայտնում Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին, զոհվածների հարազատներին և մերձավորներին:

Հարգանքներով՝

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30