Նոյեմբերի 14-ին մայրաքաղաքում անցկացված համաքաղաքային շաբաթօրյակին և ծառատունկին, ընդհանուր առմամբ, մասնակցել է շուրջ 24000 մարդ: Սանմաքրման աշխատանքների ընթացքում օգտագործվել է 141 միավոր մեքենասարքավորում:
Աղբավայրեր է տեղափոխվել 270 տոննա աղբ: Աշնանային համաքաղաքային ծառատունկի օրը վարչական բոլոր շրջաններում տնկվել է 8 հազար թուփ, ևս 7000-ը տնկվել էր նախօրդած օրերին, իսկ ընդհանուր ցուցանիշը մինչ 2015թ. աշնանային ծառատունկի ավարտը կհասնի 20000-ի:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն