Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. «Ահաբեկչության լկտի եւ նողկալի ‎ձեռքը մարդկային անմեղ զոհերի պատճառ դարձավ»

Նոյեմբեր 14,2015 17:21

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանի ցավակցական ուղերձը

Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեին

Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնին

Հարգարժան պարոնայք,

Ցնցված ենք երեկ Ֆրանսիայում տեղի ունեցած աննախադեպ ողբերգությամբ: Ահաբեկչության լկտի եւ նողկալի ‎ձեռքը մարդկային անմեղ զոհերի պատճառ դարձավ: Այս պահին դժվար է գտնել բառեր` արտահայտելու մեր զգացմունքները: Բայց մեր սրտերը ձեզ հետ են, մեր բոլոր աղոթքները անմեղ զոհերի եւ վիրավորների համար են:

Ահաբեկչությունը հերթական անգամ ցուցադրեց իր վայրագ դեմքը, եւ սգալով աննախադեպ այս կորուստը, մենք պետք է վճռական եւ անկոտրում պայքար մղենք մարդկային դիմագիծը կորցրած բոլոր տականքների դեմ:

Մեր բոլորի աղոթքները այսօր բարեկամ Ֆրանսիայի հետ են:

Ամուր եղեք:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ

ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

Նաիրա Զոհրաբյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30