Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կորյուն Գրիգորյանը՝ «ոչ» քարոզողների մասին. «Աբսուրդ վիճակի ենք հասել»

Նոյեմբեր 14,2015 17:11

«Վերածվել ենք աբսուրդների երկրի, որովհետեւ դեռ 2001, 2002 թվականներից ես բավականին լավ հիշում եմ, որ կար ակտիվ աշխատանք հասարակական-քաղաքական դաշտում, որ երկրում հասնենք խորհրդարանական կառավարման համակարգին: Այսօր կարծես հասունացել է ժամանակը, որ գալիս ենք դրան, բայց ինչ-որ մարդիկ սկսել են ասել, որ դա ձեռնտու չի, ավելի վատ է»,- այս մասին «Դեբատ» ակումբում «Երկիր մայր օրենքի բարեփոխումներին «Այո» կամ «Ոչ» ասելու հանրաքվեին ընդառաջ» խորագրով քննարկման ընթացքում ասաց «Երիտասարդ դեմոկրատների ազգային լիգա հ/կ նախագահ Կորյուն Գրիգորյանը:

Գրիգորյանը նշեց, որ սա իսկական աբսուրդ է, որովհետեւ նոր Սահմանադրությունն ավելի շատ հնարավորություն է տալիս ընդդիմությանը եւ «հետաքրքիր է նրանում, որ այսօր իշխող կուսակցությունն է փորձում համոզել է ընդդիմությանը, որ իրենց հնարավորությունները ավելի շատ են, ընդդիմությունը դրանից հրաժարվում է, ինչ-որ աբսուրդ վիճակի ենք հասել»:

Նա կարծում է, որ աշխատանքի այս ոճը կառուցողական չէ. «Ցավոք ընդդմիադիր դաշտը չի մասնակցում այն քննարկումներին, որ կարող էր մասնակցել եւ ներկայացնել իր առաջարկները, եւ այլն: Սա իրականությունն է եւ շատ ափսոսում է դրա համար, որովհետեւ ըստ իս ավելի շատ մենք կօգտվեինք, եթե համատեղ աշխատանք լիներ: Իմ տեսանկյունից բարեփոխումների կարիքը շուտվանից կա»:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30