Լրահոս
Օրվա լրահոսը

Սուքիաս Ավետիսյանը չի հասկանում, թե ինչ են ուզում «ոչ» քարոզողները

Նոյեմբեր 14,2015 16:57

«Ցավոք սրտի անցած մի քանի օրերի քննարկումները ցույց են տալիս, որ «ոչ»-ի կողմնակիցները, կարծես թե, չեն ուզում մտնել բովանդակային դաշտ, այսինքն` չեն ձգտում քննարկել կոնկրետ փաստաթուղթը: Ես որպես «այո»-ի կողմնակից ուզում եմ, որ ցանկացած ժամանակ կարողանանք քննարկել փաստաթուղթը»,- այս մասին «Դեբատ» ակումբում «Երկիր մայր օրենքի բարեփոխումներին «Այո» կամ «Ոչ» ասելու հանրաքվեին ընդառաջ» խորագրով քննարկման ընթացքում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:

Նա նշեց, որ երբ փաստաթուղթը մի կողմ է դրվում եւ խոսվում է միայն այսօրվա վիճակից, դա գործընթացը հեռու չի տանի եւ դա հեռանկար չէ. «Այդ պատճառով մենք ունենք կոնկրետ փաստաթուղթ: Մենք ասում ենք, որ փաստաթուղթը ստեղծվել է երեք հիմնական նպատակներ իր առջեւ իմանալով: Դա մարդակենտրոն Սահմանադրություն ունենալն է, որտեղ մարդու հիմնարար իրավունքները եւ սոցիալական իրավունքները հստակ տարանջատված են եւ կա հստակ պատասխնատվություն»:

Սուքիաս Ավետիսյանն ասաց, որ նոր Սահմանադրական բարեփոխումների նախագծում հստակ խնդիր է դրվել իշխանությունների տարանջատման եւ պատասխնատվության հաշվետվողականության սկզբունքը սահմանել, որը գործող Սահմանադրության մեջ երկակի բնույթ ունի. «Եվ երրորդ խնդիրը դատական իշխանության հետ կապված խնդիրն է, որով անկախություն ու անաչառության խնդիր է դրվում»:

Ըստ պատգամավորի՝ նոր սահմանադրությամբ ընդդիմությանը նոր լիազորություններ են տրվում, ինչը վերջիններս անընդհատ պահանջել են ու ասել, որ այդ լիազորություններից զրկված են. «Հիմա այդ բոլորը տալիս ենք, էլի ասում են ոչ: Այդ դեպքում անհասկանալի է, թե իրենք ինչ են ուզում: Չնայած այս վերջերս «Ժառանգության» ներկայացուցիչները ասում էին մեզ տվեք իշխանությունը, մնացած մենք կանենք: Կներեք, բայց իշխանության չեն տալիս: Իշխանությունն ընտրությունների արդյունքում կարողանում են վերցնել, եթե ունեն այդ հնարավորությունը»:

Անդրադառնալով այս փոփոխությունների միջոցով իշխանությունների վերարտադրվել ցանկանալու հետ կապված մեղադրանքներին՝ պարոն Ավետիսյանը նշեց, որ եթե ոչ են ասում, պահպանվում է այսօրվա գործող Սահմանադրությունը, «որով ցանկացած իշխանություն, ցանկացած ժամանակ կարող է վերարտադրվել»:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30