Լրահոս
Օրվա լրահոսը

Աշակերտները դդմից կերակուրներ պատրաստեցին կենդանիների համար (ֆոտոշարք եւ տեսանյութ)

Նոյեմբեր 14,2015 16:46

«Արեւորդի» 5-րդ բնապահպանական փառատոնի շրջանակում այսօր Երեւանի կենդանաբանական այգում կազմակերպվեց «Դդմի օր-դիմակահանդես» տոն-մրցույթը, որին մասնակցեցին մայրաքաղաքի եւ մարզերի 34 դպրոցների մոտ 300 աշակերտներ: Փոքրիկ խոհարարները դդմից եւ այլ բանջարեղենից կերակուրներ պատրաստեցին: Ի դեպ, աշակերտները ներկայացել էին տարբեր կենդանիների խորհրդանշող հագուստներով, որոնք պատրաստվել են բնապահպանական թափոնից:

Թիվ 196 դպրոցի 6-րդ դասարանցիները մրցույթին մասնակցում էին սիրամարգի հանդերձանքով, որը կարել են իրենց ուսուցչուհու օգնությամբ. «Մեզ հետ բերել ենք դդումներ, մրգեր, որպեսզի կենդանաբանական այգու սիրամարգի համար կերակուր պատրաստենք: Դդումից կփորձենք «սիրամարգ» սարքել: Մեջը փորելու ենք եւ հազարի միջոցով պոչի տեսք ենք տալու: Նաեւ աչքեր ենք սարքելու, քիթ, կտուց»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Անի Հովհաննիսյանը:

«Դդմի օր» դիմակահանդես-միջոցառման համակարգող Մանե Մադոյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ նախաձեռնությունը երեխաներին կենդանիներին, ինչպես նաեւ նրանց սննդակարգին եւ վարքագծին ծանոթացնելու միջոց է, որով աշակերտներն ավելի են մոտենում բնությանը. «Դդումը սեզոնային լավ բանջարեղեն է, որը մեր կենդանիները շատ են սիրում: Դդմի միջոցով երեխաները սովորում են, թե կենդանիներն ինչ են ուտում, ինչ չափով ու ինչ քանակությամբ պետք է մանրացնել բանջարեղենը»:

Մանե Մադոյանը նշեց, որ մրցույթի մասնակիցներին նախապես տրամադրվել է այգու կենդանիների սննդակարգն ապահովող մասնագետի հեռախոսահամարը, որպեսզի երեխաները հետաքրքրվեն՝ ինչպես կերակրել այգու բնակիչներին:

Միջոցառման ավարտին իրենց պատրաստած դդմե կերակուրներն աշակերտները հյուրասիրեցին կենդանիներին: Երեխաները պարգեւատրվեցին ըստ մի շարք անվանակարգերի: Նաեւ տեղի ունեցավ կենդանիների դիմակահանդես-շքերթ:

PrevPhoto
NextPhoto

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Կեցցէ Հայաստանի/Արցախի երեխաները:

    Մեր միակ Փրկութիւնը
    (քանզի երեւի մեծերի պարագային, յոյս չկայ)

    https://www.shoushisummercamp.org/

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30