Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ սպասել Փարիզի ահաբեկչություններից հետո. «Ստրատֆոր»

Նոյեմբեր 14,2015 16:34

«Հարձակումները ցնցող էին, բայց ոչ այնքան անսպասելի: Մի շարք անհատներ Ֆրանսիայից ու այլ եվրոպական երկրներից մեկնել են Սիրիա, միանալու ահաբեկչական խմբավորումներին: «Շառլի Հեբդոյի» վրա հարձակումները ցույց տվեցին, որ Եվրոպայի ներսում ահաբեկչական հարձակումների մշտական վտանգ կա»,- այս մասին գրել է «Ստրատֆոր» վերլուծական կենտրոնի հոդվածում, որը նվիրված է այս գիշերում Փարիզում տեղի ունեցած ահաբեկչություններին:

Կենտրոնը կարծում է, որ կարեւոր հարց է, թե արդյոք հարձակումները ներքին ուժերի կողմից են իրականացվել, թե՞ հարձակում իրականացնողները դրսի ահաբեկչական խմբավորումներից են օգնություն ստացել:  «Սիրիայից Եվրոպա փախստականների հոսքը մեծացնում է ջիհադիստական խմբավորումների ներկայացուցիչների ներթափանցման վտանգը»։

«Ստրատֆորը» նշել է, որ այս հարձակումները, վստահաբար, կունենան քաղաքական հետեւանքներ: Հինգ օրից Ֆրանսիայի միակ ավիակիր «Շառլ դե Գոլը» պետք է մեկնի Պարսից ծոց, որպեսզի սկսի Իրաքում եւ Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարն, իսկ սեպտեմբերի վերջից Ֆրանսիան Սիրիայում ավիահարվածներ է իրականացնում. «Քաղաքական տեսանկյունից ահաբեկչությունները Ֆրանսիայի ներսում վաղեմի էթնիկ հակասությունների հիշեցումն են»:

Կարելի է ակնկալել, որ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունները կուժեղացնեն այն մարդկանց դիրքորոշումը, որոնք կոչ էին անում դադարեցնել միգրանտների հոսքը եւ փակել  Գերմանիայի, Շվեդիայի եւ Արեւելյան Եվրոպայի երկրների մեծ մասի սահմանները։

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30