Լրահոս
Օրվա լրահոսը

Փարիզի ահաբեկչությունների ականատես. «Մեզ թվաց, թե կրակոցները ներկայացման մաս են». Ria

Նոյեմբեր 14,2015 12:45

Փարիզի «Բատակլան» թատրոնում այս գիշեր գերեվարվածները կարծել են, թե կրակոցները ներկայացման մաս են կազմում: Այս մասին «Ria»-ին պատմել է Նինա անունով աղջիկը, որին հաջողվել է կենդանի մնալ:

«Բատակլան» թատրոն ռոք համերգի ժամանակ տեղի ունեցած կրակոցների արդյունքում 110 հոգի են զոհվել:

«Ես «Բատակլան» եկա ընկերներիս հետ: Մենք դահլիճում էինք, երբեք կրակոցներ լսեցինք: Սկզբում կարծում էինք, թե դա ներկայացման մաս է կազմում: Հետո մենք բարձրացրեցինք մեր գլուխները եւ տեսանք, որ կրակողները զինված մարդիկ էին, ահաբեկիչներ, տեսանք մահացած մարդկանց: Մենք անմիջապես ընկանք հատակին եւ ահաբեկիչները ասացին, որ այդպես էլ մնանք»,- պատմել է Նինան:

Աղջկա խոսքերով՝ հակառակ դեպքում ահաբեկիչները սպառնում էին սպանել իրենց. «Նրանք լիցքավորում էին իրենց զենքերը եւ բոլոր կողմերով կրակում էին: Ամեն տեղ դիակներ կային: Ես հիմա շատ հեշտ եմ խոսում, բայց դա ահավոր էր: Իսկապես ահավոր էր: Լավ է, որ իմ բոլոր ընկերները կենդանի ու անվնաս են: Մենք կորցրեցինք իրար ամբոխի մեջ, բայց հետո կարողացանք գտնել: Ոստիկանները մեզ ցույց տվեցին, թե ու գնան եւ այդտեղ մարդիկ օգնում էին մեզ. սուրճ, շոկոլադ էին տալիս, ամեն ինչ անում էին, որ օգնեն»:

Նինան նաեւ ասել է, որ օգնության շատ երկար են սպասել. «Ոստիկանությանը մենք շատ երկար սպասեցինք, մոտավորապես մեկուկես ժամ: Մենք մեկուկես ժամ պառկած էինք հատակին՝ մահացածների կողքին: Ոմանք էլ հոգեւարքի մեջ մահանում էին, մնացածներն էլ լալիս էին»:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Լուսանկարը՝ Reuters-ի:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30