Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Չարենցավանցի. «Ոչ ենք ասելու, բայց մեջն ի՞նչ կա» (Տեսանյութ)

Նոյեմբեր 14,2015 12:27

Չարենցավանցիները բողոքում են, թե բավարար իրազեկված չեն

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը նոյեմբերի 13-ին Չարենցավանում հավաք էր կազմակերպել: Մինչ հավաքի սկիզբը Aravot.am-ը Չարենցավանի փողոցներում հետաքրքրվեց անցորդներից՝ տեղյա՞կ են արդյոք սահմանադրական փոփոխությունների մասին, կո՞ղմ են, թե՞ դեմ:

Անցորդներից մեկն ասաց, որ կողմ է փոփոխություններին, քանի որ փոփոխությունները միշտ էլ պետք են առաջ գնալու համար: Քաղաքացիներից ոմանք էլ նշեցին, որ սահմանադրական փոփոխությունների մասին տեղեկություն ընդհանրապես չունեն, եւ պատրաստվում են մասնակցել հավաքին, որպեսզի տեղեկություններ ստանան: Նրանք բողոքում էին, թե հաշված օրեր են մնացել հանրաքվեին, սակայն բազմաթիվ քաղաքացիներ իրազեկված չեն եւ չեն հասկանում, թե իրենից ինչ է ներկայացնում սահմանադրական փոփոխությունների նախագիծը եւ ինչու պետք է այո կամ ոչ ասեն:

Հարցվածներից մեկն էլ սկզբում խուսափում էր պատասխանել մեր հարցերին՝ պնդելով, որ իր ձայնը որոշիչ չի լինելու. «Ոչ ենք ասելու, բայց մեջն ի՞նչ կա»:

Այն քաղաքացիները, որոնք դեմ էին սահմանադրական փոփոխությունների նախագծին, որպես իրենց հիմնական փաստարկ նշում էին, որ գործող Սահմանադրությունը լավն է, կարիք չկա այն փոխել:

Հարցման մանրամասները՝ տեսանյութում:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30