Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի պաշտպանության եւ անվտանգության հարցերով հանձնաժողովն իր նիստի ընթացքում կքննարկի այս գիշեր Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունները: Այս տեղեկությունը «Ria»-ին փոխանցել է հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Եվգենի Սերեբրեննիկովը:
Նա նաեւ չի բացառել, որ քննարկումից հետո Դաշնային խորհրդի անդամները կարող են առաջարկել Ռուսաստանում անվտանգության նոր միջոցներ կիրառել. «Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո, մեր երկրի անվտանգությունը պետք է ամրապնդվի ու ՌԴ զինված ուժերը պետք է զարգանան: Բացառված չէ Ռուսաստանում անվտանգության նոր համակարգեր կիրառելու մասին առաջարկը»:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ