Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը Ռեյկյավիկում երեկ մեկնարկած շախմատի Եվրոպայի կանանց թիմային առաջնությունում 2,5:1,5 հաշվով առավելության հասավ Լատվիայի նկատմամբ:
Առաջին խաղատախտակի առջեւ Էլինա Դանիելյանը (նկարում) հաղթական միավոր բերեց մեր թիմին: Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Կուրսովան եւ հավաքականի նորեկ Սուսաննա Գաբոյանը բաժանեցին միավորը:
Երկրորդ տուրում մեր ընտրանու մրցակիցը առաջնության ֆավորիտներից Ռուսաստանի հավաքականն է:
Կանանց առաջնությունը մեկնարկեց արտակարգ միջադեպով: Ուկրաինայի հավաքականի առաջատարներ Մարիա եւ Աննա Մուզիչուկ քույրերը ուշացել էին Անգլիայի հետ մրցամարտից եւ կանոնակարգի համաձայն առաջին խաղատախտակի առջեւ Աննա Մուզիչուկ-Ջովաննա Հուսկա պարտիայում հաղթանակը շնորհվեց Ջովաննային: Սակայն մրցամարտի ընթացքում Նատալյա Ժուկովան, Աննա Ուշենինան եւ Իննա Գարպոնենկոն, այնուամենայնիվ 2,5:1,5 հաշվով ապահովեցին իրենց թիմի հաղթանակը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Էլինա Դանիելյանի ՖԲ էջից