Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Տիգրան Ուրիխանյանը չեկավ ասուլիսին, քանի որ լրագրողները «կողմնակալ են լուսաբանում»

Նոյեմբեր 14,2015 11:48

Այսօր՝ նոյեմբերի 14-ին, ժամը 11:00-ին «Հայացք» ակումբում պետք է տեղի ունենար ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանի մամուլի ասուլիսը`  Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ:

Լրատվամիջոցների ներկայացուցիչները 20 րոպե սպասեցին պարոն Ուրիխանյանին, սակայն վերջինս չներկայացավ մամուլի ասուլիսին:

Տիգրան Ուրիխանյանի փոխարեն մամուլի ասուլիսին ներկայացավ «Ալյանս» կուսակցության մամուլի խոսնակ Վարդան Քոչարյանը:

Նա հայտարարեց, որ մամուլի ասուլիսը չի կայանա, քանի որ «Ոչ»-ի կողմնակիցների լուսաբանումները լրատվամիջոցները պատշաճ կերպով չեն իրականացնում. «Լրատվամիջոցները կողմնակալ են այս հարցում եւ մենք համապատասխան հայտարարությամբ հանդես կգանք: Շնորհակալություն»:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30