Երեկ Ռեյկյավիկում մեկնարկած շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականը հանդիպեց տանտերերի ընտրանու հետ: Մեր չորս տղաներն էլ՝ Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսիսյանը եւ Հրանտ Մելքումյանը պարտության մատնեցին մրցակիցներին եւ թիմային 2,0 ու անհատական 4,0 միավորով ( նույնպիսի արդյունք գրանցել է նաեւ Վրաստանը) գլխավորեցին 36 երկրների մասնակցությամբ մրցաշարային աղյուսակը: Այսօր՝ երկրորդ տուրում, մեր մրցակիցը Ֆրանսիայի թիմն է՝ Մաքսիմ Վաշյե-Լագրավի գլխավորությամբ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ chesspro.ru-ի
Կարդացեք նաև