Ամերիկայի Միացյալ Նահանգների հետախուզությունը հակված են այն մտքին, որ Փարիզի ահաբեկչությունները, դատելով կատարման բարդությունից, կարող էր կազմակերպել «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորումը եւ ոչ թե «Իսլամական պետությունը»: Այս տեղեկությունը հաղորդել է ամերիկյան «NBC News» հեռուստաընկերությունը:
«NBC News»-ը մասնավորապես հղում է կատարել ԱՄՆ-ի հետախուզության ահաբեկչության դեմ պայքարի հարցերով բարձրաստիճան պաշտոնյայի խոսքերին. «Փարիզի հարձակումներն, իրենց կատարման բարդությունից ելնելով, չեն համապատասխանում ԻՊ-ի աշխատանքին: Դա ավելի շատ նման «Ալ-Քաիդայի» աշխատանքին»,- պաշտոնյայի խոսքերն է մեջբերում հեռուստաընկերությունը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել էր հարձակումների պատասխանատվությունը:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ