Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուրեմն Սերժ Սարգսյանը պետք է հրաժարվի ՀՀԿ ղեկավարի պաշտոնից»

Նոյեմբեր 14,2015 17:00

Շատ են կարծիքներն այն մասին, որ միայն այս պարագայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կկարողանա հավատարիմ մնալ իր այն հայտարարությանը, թե չի զբաղեցնելու ոչ վարչապետի, ոչ նախագահի պաշտոն: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը տրամաբանական է համարում այն, որ խորհրդարանական համակարգում մեծամասնություն ունեցող կուսակցության ղեկավարն է զբաղեցնում վարչապետի պաշտոնը, բայց այս պնդումը, փաստորեն, արդեն հակասության մեջ է մտել Սերժ Սարգսյանի հայտարարության հետ: Հետեւաբար պարոն Սաքունցը հարց բարձրացրեց. «Նշանակում է, որ Սերժ Սարգսյանը չի՞ լինելու նաեւ կուսակցության ղեկավար: Միայն այդ դեպքում Սերժ Սարգսյանը կարող է իր արած հայտարարությանը, թե չի հավակնում վարչապետի կամ նախագահի պաշտոնին, հավատարիմ մնալ»:

Մեր այն հարցին՝ եթե իրադարձությունները դասավորվեն այնպես, որ Սերժ Սարգսյանն իրոք զբաղեցնի վարչապետի կամ այլ պաշտոն, հետեւաբար ի՞նչ պատճառաբանությամբ նա կարող է դա անել, պարոն Սաքունցը հեգնեց. «Կասի, թե կուսակցության անդամներն ինձ ընտրեցին կուսակցության նախագահ, ես չկարողացա մերժել»:

Մանրամասները կարդացեք 

«Առավոտ» օրաթերթ
13.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Atshak says:

    մենակ դու մնացիր, որ ասես թե ինչ պետք է անի Սերժ Սարգսյանը

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30