ԱՄՆ-ում սկանդալ է հասունացել ռեժիսոր Մարթեն Օտմենի՝ ոմանց կարծիքով՝ ոչ ադեկվատ քայլի պատճառով: Նա քաղաքացիական իրավունքի սեւամորթ ջատագով Մարտին Լյութեր Քինգի դերակատարման համար ընտրել է ոչ ավել, ոչ պակաս… սպիտակամորթ դերասանի:
The Guardian-ի փոխանցմամբ, սեւամորթ լրագրող, դրամատուրգ եւ դերասանուհի Կարոտի Հոլը, որը հեղինակն է Մարտին Լյութեր Քինգի մասին պատմող «Լեռան գագաթը» պիեսի, ռեժիսորի քայլը որակել է որպես անհարգալից վերաբերմունք սեւամորթների հանդեպ: Օտմենը նույն պիեսը բեմադրել էր Օհայոյի Քենթ համալսարանում, որտեղ 6 ներկայացումներից 3-ում Մարտին Լյութեր Քինգին մարմնավորել էր սեւամորթ դերասան: Մյուս 3-ում Մարտին Լյութեր Քինգը սպիտակամորթ է:
«Առավոտ» օրաթերթ
13.11..2015