Իր աջակողմյան հայացքներով հայտնի պաստոր Քեւին Սոունսոնը՝ Կոլորադոյից, ծնողներին կոչ է արել ոչ մի կերպ թույլ չտալ երեխաներին կարդալ Ջոան Ռոուլինգի «Հարի Փոթերը», որովհետեւ ըստ նրա՝ հերոսներից մեկը միասեռական է: Իր այդ հայտարարությունը հոգեւորականը արել է Կրոնական ազատությունների ազգային կոնֆերանսի ժամանակ: Daily Express-ի փոխանցմամբ, Սոունսոնն ասել է, որ Ամերիկան ծանր ժամանակներ է ապրում եւ ժամանակն է, որ զղջա: Նա բազմահազար աբորտների պատճառը համարել է «Հարի Փոթերից» կրած վատ ազդեցությունը: Դրանից հետո քննադատության մի ալիք էլ ուղղել է Դիսնեյի մուլտֆիլմերի դեմ՝ ասելով, որ նրանք եւս փչացնում են Ամերիկայի մատաղ սերնդին; Բանը հասել է նրան, որ պաստորը ելույթն ավարտել է ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների հանդեպ մահապատիժ կիրառելու կոչով:
«Առավոտ» օրաթերթ
13.11..2015
PASTORE – իտալերէն բառ է եւ կնշանակէ ՊԱՏՈՒԵԼԻ ( avedaranagan hamaynki)
կը ներէք բայց դուք Մոնկոլիայէն կամ Զիմպապուէէն եկած էք թէ Հայաստանի նման յառաջադէմ երկրէն որ ունի բազմաթիւ ՊԱՏՈՒԵԼԻՆԵՐ իր ծոցին մէջ ՝եւ ոչ մի Պաստոր ,,,