Լրահոս
Օրվա լրահոսը

Տիկնիկների «մայրիկը»

Նոյեմբեր 14,2015 12:30

Մասնագիտությամբ հագուստի մոդելավորողը տարիներ առաջ չէր էլ կարող պատկերացնել, որ օրերից մի օր ունենալու է տիկնիկների իր հավաքածուն: Չէր էլ մտածում, որ հարսիկ-տիկնիկներ կպատրաստի: Մեզ հետ զրույցում տիկնիկագործ Էլմիրան պատմել է իր առաջին տիկնիկի ծնունդից մինչ վաճառքի պատմությունը:

-Առաջին տիկնիկդ քանի՞ տարեկան է:

– Էլոիզը մեկ տարեկան է: Նրան այդպես է անվանել եղբորս կինը: Մինչ օրս էլ բոլոր տիկնիկներիս այդպես եմ կոչել: Իսկ Էլոիզը աշխարհ եկավ 2014-ի աշնանը: Վերջերս հաճախ եմ վերադառնում մանկություն, դա անում եմ տիկնիկներ ստեղծելով:

– Ինչի՞ց ոգեշնչվելով են նրանք ծնվում:

– Բնությունն է ինձ ոգեշնչում, երաժշտությունը, նաեւ իրականությունն ավելի հետաքրքիր դարձնելու ձգտումը:

tiknik-3

– Առաջնեկ տիկնիկդ ո՞ւմ էր նման:

– Ինձ էր նման, հետագայում ստեղծված բոլոր տիկնիկներս՝ նույնպես: Համենայնդեպս, այդպես են ասում: Գրեթե բոլորը վառ գույնի հագուստներով են, կարմիր, գանգուր մազերով:

– Հաճա՞խ ես նրանց հետ զրուցում:

– Միշտ… Նրանք կարծես լսում են ինձ: Ամեն տիկնիկ իր բնավորությունն ունի… Երբ երկար ժամանակով բաժանվում եմ նրանցից, կարոտում եմ: Որոշ տիկնիկներ նվիրել եմ հարազատ մարդկանց: Մի տիկնիկ ունեմ, որը դեմք չունի, բայց յուրատեսակ նրբություն կա նրա մեջ: Մեկն էլ շատ մեծ ջերմություն եւ հանգստություն ունի, կրում է փափուկ կտորից կարված մանկական գիշերազգեստ:

– Կա՞ տիկնիկ, որ միշտ քեզ ուղեկցելու է:

– Դրանք երկուսն են: Իրարից շատ տարբեր, բայց հարազատ: Մեկն անդեմ է, որը ջերմություն է տալիս ինձ: Դա ես եմ տանը՝ հանգիստ միջավայրում: Մյուսը անընդհատ շարժման մեջ գտնվող գործունյա կինն է, որը նույնպես ես եմ՝ դրսում, աշխատավայրում: Ինձ համար դրանք երկուսն էլ հավասարաչափ կարեւոր են: Առանց իրար նրանք պարզապես գոյություն ունենալ չեն կարող: Երբ ժամանակը գա, ստեղծելու եմ նաեւ սյուրռեալիստական ոճի տիկնիկներ: Պարզապես պահը դեռ չի հասունացել:

tiknik-2
– Հայտնի մարդկանց կերպարով տիկնիկներ ստեղծած կա՞ս:

-Ունեմ նման մտահղացում:

– Կարողանո՞ւմ ես վաճառել տիկնիկներդ:

– Երբեմն վաճառում եմ, բայց ավելի շատ նվիրում եմ: Մտքերով միշտ վաճառվածների հետ եմ լինում: Միշտ մտածում եմ, թե ինչպիսի մարդ է գնորդը… Չնայած ընտրված տիկնիկից կարելի է եզրակացնել՝ ինչպիսի անհատ է նոր «տերը»: Իմիջիայլոց, Հայաստանում ավելի ընդունելի են հայկական էլեմենտներով տիկնիկները: Դա ողջունելի է, բայց ես ուրախ կլինեմ, եթե մի փոքր ընդլայնենք ճաշակի «շրջանակը»: Իմ ոճային տիկնիկներն էլ արդեն սկսել են սիրել եւ ընդունել:

tiknik

Զրուցեց
ԴԻԱՆԱ ՂԱԶԱՐՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
13.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30