Նոյեմբերի 12-ից մեկնարկել է սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ 20-օրյա ռեալիթի շոուն: Հեռուստածրագրի ընթացքում սահմանադրական փոփոխություններին կողմ եւ դեմ 16 քաղաքական եւ հասարակական գործիչներ մեկնել են Հայաստանի մարզեր, որտեղ փորձելու են համոզել տվյալ բնակավայրի բնակիչներին, թե ինչու է պետք կողմ կամ դեմ քվեարկել փոփոխությունների նախագծին:
Aravot.am-ը Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանից հետաքրքրվեց, թե նա ինչպե՞ս է գնահատում քարոզարշավի նման ձեւը. «Այդ էժանագին կապիկությունների մասին ի՞նչ կարող եմ ասել: Ի՞նչ եք կարծում, կարող են ռեալիթի շոու անել ենթադրենք ցեղասպանության վերաբերյալ. հայերը եւ թուրքերը ռեալիթի շոու անեն եւ քննարկեն՝ եղե՞լ է ցեղասպանություն, թե՞ չի եղել, մոտավորապես նույն բանն է»:
Անդրադառնալով «Ոչ»-ի ճակատի անդամների մասնակցությանը այդ ծրագրին՝ նա ասաց. «Ես, ճիշտն ասած, կարծում եմ, որ «Ոչ»-ից ովքեր այդ որոշումը կայացրել են, մոլորյալներ են լավագույն դեպքում»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ