Ռուսական «Р-спорт»-ը, հղում անելով «Floelite.com»-ին, գրում է, որ Ռուսաստանի ծանրամարտի հավաքականը նկատի առնելով WADA-ի անկախ հանձնաժողովի հաշվետվությունը ռուս թեթեւ ատլետների անվան շուրջ դոպինգային սկանդալի շուրջ, ամենայն հավանականությամբ բաց կթողնի նոյեմբերի 20-ից 29-ը Հյուսթոնում կայանալիք աշխարհի առաջնությունը:
Նշվում է նաեւ, որ ամենայն հավանականությամբ առաջիկա աշխարհի առաջնությանը մասնակցելուց կհրաժարվեն նաեւ Ադրբեջանը, Բուլղարիան, Գերմանիան եւ Ղազախստանը: Բանն այն է, որ WADA-ի ներկայացուցիչները ծանրորդներին կարող են դիմավորել հենց Հյուսթոնի օդանավակայանում:
Ռուսաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սերգեյ Սիրցովը, սակայն, հայտարարել է, թե սա սխալ տեղեկատվություն է եւ Ռուսաստանի ազգային հավաքականն աշխատանքային ռեժիմով պատրաստվում է աշխարհի առաջնությանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ reuters-ի