Նոյեմբերի 13-ին, ժամը 08.00-ի դրությամբ քամու հետևանքով վնասվել են տանիքներ:
Լոռու մարզ
Վանաձոր քաղաքում՝ 35, Ալավերդի քաղաքում և շրջակա գյուղերում՝ 96, Տաշիր քաղաքում և հարակից գյուղերում՝ 17, Ստեփանավան քաղաքում և շրջակա գյուղերում՝ 17 (ընդհանուր՝ 165)
Ծառերի տապալման դեպքեր՝ Վանաձոր քաղաքում՝ 15, Ալավերդի քաղաքում և շրջակա գյուղերում՝ 5, Տաշիր քաղաքում և հարակից գյուղերում՝ 6 և Ստեփանավան քաղաքում և շրջակա գյուղերում՝ 4(ընդհանուր՝ 30)
Գազատար խողովակների վնասման դեպքեր՝ Վանաձոր քաղաքում՝ 5:
Արագածոտնի մարզ
Ապարան քաղաքում՝ 58 մասնավոր տան, 9 շենքի և 1 դպրոցի տանիք (ընդհանուր՝ 68), Աշտարակ քաղաքում՝ 11 տան, 2 դպրոցի տանիք (ընդհանուր՝ 13), վնասվել են նաև Ապարան քաղաքում՝ 9 էլ. սյուն և շրջվել է 1 ծառ:
Տավուշի մարզ
Դիլիջան քաղաքում՝ 1 տան, Իջևան քաղաքում՝ 1 տան տանիք, Ազատամուտ գյուղում՝ 1 ծառ, Ոսկեվան գյուղում 1 դպրոցի տանիք, Ներքին Ծաղկաշեն 6 տան տանիք, 1 ծառ, Աչաջուր գյուղի դպրոցի և մանկապարտեզի տանիքները և 1 ծառ:
Կոտայքի մարզ
Եղվարդ քաղաքում՝ 33, Թեղենիկ գյուղում` 2 տանիք, Հրազդան քաղաքում՝ 1 ծառ:
Երևանում տանիքներ` 9, տապալված ծառ` 4:
ԱԻՆ