Լրահոս
Օրվա լրահոսը

Գարեգին Չուգասզյան. «Առանց մեր ժողովրդի ոչ մի փրկության ճակատ չի կարող ոչինչ անել». (Ֆոտոշարք)

Նոյեմբեր 13,2015 17:58

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը նոյեմբերի 13-ին հավաք էր կազմակերպել Չարենցավան քաղաքում: Նշենք, որ հավաքին մասնակցում էին միայն տղամարդիկ, որոնց շարքում դժվար էր հանդիպել երիտասարդների:

Գարեգին Չուգասզյանը իր ելույթի ընթացքում ասաց, որ դեկտեմբերի 1-ին Ազատության հրապարակում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը ներկայացնելու է ստեղծված փոսից դուրս գալու եղանակները. «Առանց մեր ժողովրդի ոչ մի փրկության ճակատ չի կարող ոչինչ անել: Եթե ամեն հայ քաղաքացի, ամեն գյուղի բնակիչ չգիտակցի, որ իրենից է կախված երկրի ճակատագիրը, ամեն մեկը կմտածի՝ դե հա, եկել եք, մի բան արեք փրկվենք: Այդպես չի լինում, մենք եկել ենք այսօր ձեզ իրազեկելու, որ երկրում կա ուրիշ տեսակ բացի այն տեսակից, որը մեր երկիրը վերածել է խանության, բացի այն տեսակից, որ ձեր քաղաքի բնակչությունը կիսել է, կա մի ուրիշ տեսակ: 25 տարվա ընթացքում մեր ժողովուրդը դեռ չի կորցրել այն ուժը, այն վստահությունը, այն  ապագայի տեսլականը: Եվ մենք, ինչպես եկանք այստեղ եւ մեզ հոսանք չտվեցին, ասացին, որ քաղաքային իշխանությունները պետք է հոսանք տան, մենք մեր հետ մեր հոսանքը բերեցինք Երեւանից: Ուրեմն՝ կան դեռ ինչ-որ մարդիկ, որ հոսանք ունեն, դեռ հավատում են, պատկերացում ունեն՝ ինչպես կարելի է երկիրը հանել այս իրավիճակից, եւ այդ մարդիկ միավորվել են «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատում»:

IMG_0167 IMG_0170 IMG_0183

Գարեգին Չուգասզյանը կոչ արեց բոլորին համախմբվել. «Մենք մեր երկրի ապագայի համար ենք կռվում, որովհետեւ մեր երիտասարդությանը զրկել են ապագայից: Մթացրել են, փակել են, ասում են արեւ չկա, աշխարհը խավար է, մի՛ հավատացեք, որ արեւը գոյություն ունի: Լույս կա, ժողովո՛ւրդ, աշխարհ կա, մենք ո՞ր դարում ենք ապրում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30