Ավստրալիայի Ուիլուբի քաղաքի «Beauchaur park» այգում Ուիլոուբիի քաղաքապետի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հայկազուն Եպիսկոպոս Նազարյանի, տեղի հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում հանդիսավորությամբ բացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար:
Նույն օրը Երևանի Նոր Նորք վարչական շրջանի և Ավստրալիայի Ուիլոուբի քաղաքի միջև ստորագրվել է նաև բարեկամության համաձայնագիր: Երևանի քաղաքապետարանն առաջին անգամ է համագործակցություն սկսում Ավստրալիայի քաղաքների հետ:
Երևանի քաղաքապետարան