«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կազմակերպությունը Հայաստանում տեղի ունեցած երկու համապետական եւ Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքում գործարկել է էլեկտրոնային մոնիթորինգի ծրագիրը: Կազմակերպությունը հանրաքվեին ընդառաջ եւս գործարկել է այդ ծրագիրը:
Նոյեմբերի 13-ին «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը ներկայացրեց ծրագիրը. «Ամեն անգամ, սկսած 1995 թվականից, անընդհատ այդ խնդիրը կա, որ կան կասկածներ ընտրությունների արդյունքների վերաբերյալ: Դրանք հիմնվում էին տարբեր ենթադրությունների վրա, դա ցույց տվեցին նաեւ 2012 թվականի ընտրությունները եւ դրան հաջորդող ընտրությունները: Եթե առաջ ընտրախախտումները կատարվում էին ավելի կոպիտ ձեւով՝ ուղղակի մտնում էին տեղամասեր, լցոնում էին քվեատուփեր եւ այլն, հետագայում դրանք ավելի քողարկված ձեւով էin արվում»:
Վարուժան Հոկտանյանը նշեց, որ ծրագրի հիմնական նպատակն է, որպեսզի ընտրությունների մասնակիցները ե՛ւ նախքան քվեարկությունը, ե՛ւ քվեարկության ժամանակ, ե՛ւ քվեարկությունից հետո կարողանան վերահսկել ընտրությունների ընթացքը եւ դրանով նվազեցնել հնարավոր խախտումների մասշտաբները. «Վերցնելով պաշտոնական տվյալներ՝ ներբեռնելով համապատասխան կայքերից՝ ոստիկանության, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից էլ որոշակի տվյալներ: Բավականին պարզ գաղափար է, նրանք վերբեռնում են մեր կայքում եւ կատարում են որոշակի հաշվարկներ: Օրինակ՝ ներկա էտապում ընտրացուցակները մենք վերցնում ենք եւ նայում ենք այդ ցուցակներին, թե ինչ հարաբերակցություններ կան, օրինակ՝ մշտական բնակչություն եւ ընտրողներ»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի»