Ռեյկյավիկում մեկնարկող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության մեկնարկից առաջ ազգային հավաքականների մարզիչները (ավագները) հայտարարել են ըստ խաղատախտակների մասնակից շախմատիստների անունները:
Տղամարդկանց առաջնության Հայաստան-Իսլանդիա հակամարտությունում զույգեր կազմել են Լեւոն Արոնյանն ու Հանս Ստեֆանսոնը, Գաբրիել Սարգսյանն ու Հեդին Ստեյգրիմսոնը, Սերգեյ Մովսիսյանն ու Հենրիկ Դանիելսոնը, Հրանտ Մելքումյանն ու Գուդմունդուր Կյարտանսոնը:
Կանանց Հայաստան-Լատվիա պայքարի մասնակիցներն են. Էլինա Դանիելյան-Դանա Ռեզնիես-Օզոլա, Լիլիթ Մկրտչյան-Լաուրա Ռոգուլ, Մարիա Կուրսովա- Լիզ Բերզինա, Սուսաննա Գաբոյան- Կատրինա-Սկինկե:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ