«Կոմերսանտի»` Ղարաբաղը հանձնելու մասին հրապարակումը «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը համարում է ՀՀ-ին ուղղված նախազգուշացման մի շարք: Պարոն Կարապետյանը «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ «թեև հիմա նման թեմա չկա, բայց այն կարող է ծագել, ուստի թեմատիկ ստուգումներ են արվում, որ նման թեման կարող է դառնալ ակտուալ»:
Դառնալով ՀՀԿ-ականների կողմից հնչեցվող հայտարարություններին, մասնավորապես Լևոն Մարտիրոսյանի այն կարծիքին, «Չեմ ժխտում, որ կգա մի պահ, երբ ԼՂՀ ազատագրված որոշ տարածքներ կոմպրոմիսային լուծման շրջանակներում կհանձնվեն Ադրբեջանին», պարոն Կարապետյանն ասաց. «Այստեղ տեղին է ասված, որ լռությունը հազար դարդի դարբման է: ՀՀԿ-ի ներկայացուցիչներին ավելի լավ կլիներ խորհուրդ տալ սա: Բաներ են ասվում, որոնք ոչ մի ձևով չեն համապատասխանում ոչ պետական քաղաքականության գծին, ոչ Սերժ Սարգսյանի կարծիքին, հետո գործադիրի նիստին համարում են, թե դրանք ստահոդ լուրեր էին»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ