«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ներկայացուցիչներն այսօր ԵԱՀԿ երեւանյան գրասենյակին հանձնեցին իրենց հայտարարությունը՝ «Ընդդիմության միասնական շտաբի»-ի պետ Ժիրայր Սէֆիլյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը սաստկացնելու և Ճակատի քարոզչական գործունեությանը խոչընդոտելու» վերաբերյալ:
«Մենք ցանկանում ենք բարձրաձայնել, որ Հայաստանում հնարավոր չեն լեգիտիմ ընտրություններ: Արդյունքը մենք կտեսնենք դեկտեմբերի 1-ին և ժողովրդի մոբիլիզացիայի դեպքում մենք պատրաստվում ենք հեռացնել այս ռեժիմին»,- այսօր ԵԱՀԿ գրասենյակի դիմաց ասաց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի շտաբի ներկայացուցիչ Սյուզան Սիմոնյանը :
Նա նշեց, որ 12 դեսպանություններին ևս կհանձնեն իրենց բողոք-նամակը:
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը պատահականություն չի համարում ընդդիմության միասնական շտաբի պետ Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ քաղաքական հետապնդման սաստկացումը, որն իրականացվում է այս տարվա փետրվարի տասնութին վարչախմբի պատվերով հարուցված շինծու քրեական գործի շրջանակներում: Այս շինծու գործը չի կարճվում, որ դրա միջոցով հնարավոր լինի ճնշում գործադրել Ժիրայր Սեֆիլյանին եւ նրա գործընկերներին, սահմանափակել ու խոչընդոտել քաղաքական եւ քարոզչական գործունեությունը»,- ասաց Սյուզան Սիմոնյանը:
Կարդացեք նաև
Մանրամասներն ավելի ուշ՝ տեսանյութում
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ